Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի (Վարշավա) ուսանողների՝ Հայաստան և Վրաստան ուսումնական այցի շրջանակներում մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ քոլեջի շուրջ 70 ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ անդրադառնալով ՀՀ համագործակցությանն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Փոխնախարար Հովակիմյանը պատասխանեց քոլեջի ուսանողների բազմաթիվ հարցերին: