ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարոն Մարգարյանը նախընտրական այս փուլում բարեկարգ ասֆալտը քերում, նորն է փռում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրությունների նախաշեմին անգամ վատ եղանակային պայմանները չեն խանգարում մեր քաղաքական այրերին «նախընտրական ասֆալտապատում» կատարել: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են այս ժամին ու այս եղանակին ասֆալատապատում կատարում Տերյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Մաշտոց խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Նշենք, որ այն ճանապարհատվածը, որն այս պահին ասֆալատապատում են, գտնվում է բարեկարգ վիճակում և այն նորոգելու կարիք ամենևին չկա:

Նկատենք` երբ քաղաքապետարանին բողոքներ են հասնում, որ կան կոնկրետ ճանապարհներ, որոնք ասֆալտապատման կարիք ունեն, քաղաքային իշխանությունները միշտ պատճառաբանում են, որ եղանակային վատ պայամաններում անիմաստ է ասֆալատապատում կատարել:

Թերևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս կերպ փորձում է իր նախընտրական քարոզչությունն իրականացնել քաղաքապետարանի հաշվին և ցույց տալ, թե իբրև գործ է անում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս