![](https://armlur.am/wp-content/uploads/2017/03/Снимок-экрана-2017-03-20-в-23.50.01.png)
Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում մարտի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով դանակահարվել է Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը:
Արամ Ասատրյանն այժմ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ այցելեց ArmLur.am-ը, զրուցեց ԲԿ-ի վերակենդանացման բաժնի վարիչ Անահիտ Հախեյանի և դանակահարված Արամ Ասատրյանի մտերիմ Վարդուհի Գրիգորյանի հետ:
Մանրամասները` տեսանյութում
Արևիկ Արզոյան, Հովսեփ Հովսեփյան