ԱՄՆ դեսպանատունը անցանկալի անձանց ևս մեկ «սև ցուցակ» կպատրաստի. ովքեր են «զոհերը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպանատունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է՝ անցանկալի անձանց ևս մեկ «սև ցուցակ» պատրաստի։ Ընդ որում՝ ցուցակում կարող են հայտնվել ոչ միայն ընտրությունների բնականոն ընթացքը խաթարող քրեական տարրերը, այլև ընտրություններին մասնակից ռեյտինգային թեկնածուները, որոնց վերաբերյալ բազում ապացույցներ են շրջանառվում ընտրակաշառքի և տարբեր բռնությունների մասին։

Դրանց թվում են՝ Միհրան Պողոսյանը, Արման (Գալուստի) Սահակյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց), ովքեր Մարտի 1-ի իրադարձություններից հետո արդեն մեկ այլ սև ցուցակում են, և 2008 թվականից ի վեր չեն կարողանում այցելել այդ երկիր։ Չի բացառվում, որ այդպիսի ցուցակ պատրաստի նաև ԵՄ-ն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս