Արտակ Սարգսյանը չի կարա նեղացած լինի ինձանից. Արթուր Գևորգյան. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը զրուցել է Դավիթաշենում ՀՀԿ–ից առաջադրված ՀՀԿ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ:

– Պարոն Գեւորգյան, Ձեր ընտրատարածքի «Ազատ դեմոկրատների» թեկնածուն ասաց, որ Դավիթաշենում հնարավոր չէ շտաբ վերցնել, քանի որ Դուք, էսպես ասած, բռնազավթել եք բոլոր տարածքները:

Լավ էլի, ինձ ոչ մեկը դեռ չի դիմել: Ով դիմել է, օգնել ենք, շտաբ է վերցրել, եթե խնդիր է ունեցել:

– Բայց Ձեզ ինչո՞ւ պիտի դիմեին Դավիթաշենում շտաբ վերցնելու համար:

Դե, հիմա մարդ կա, դիմել է, ասել է չենք կարողանում վարձով տարածք ճարենք, ես օգնել եմ, որ վարձով տարածք ճարեն: Նենց որ ոչ մի սահմանափակում չկա: Ես այդ թեկնածուին չեմ ճանաչում: Իսկ ինչի մասին, որ խոսում է՝ շտաբ է փակվել եւ այլն, անհեթեթություն ա:

– Թեկնածուն ասաց, որ «ՍԱՍ»–ի սեփականատեր Արտակ Սարգսյանը Դավիթաշենում 4 տարածք է փակել:

Դա պիտի Արտակ Սարգսյանին հարցնեք, թե արդյոք կա՞ նման բան, որ իր շտաբները փակվել են կամ ինչ–որ մեկին նեղացրել են, բացառված ա: ԲՀԿ–ն էլ ունի շտաբ, դաշնակներն էլ ունեն շտաբ, ՕԵԿ–ն էլ ունի: Բոլորն էլ ունեն շտաբներ: Ով ուզեցել ա շտաբ ունենա, խնդրել են մարդիկ, եթե չեն կարողացել, օգնել ենք: Արտակ Սարգսյանը չի կարա նեղացած լինի ինձանից կամ ես Արտակ Սարգսյանի շտաբը փակած լինեմ, որովհետեւ Արտակ Սարգսյանն իմ թիմակիցն ա: Խնդիր կա՞, մեկը բողոքե՞լ է Գեւորգյան Արթուրից կամ իմ թիմակիցներից: Ինչ–որ մի կուսակցություն, լինի դա՝ ԲՀԿ–ն, Դաշնակցությունը, ՕԵԿ–ը, ԵԼՔ-ը: Էդ մարդը բողոքո՞ւմ է, որ Արթուր Գեւորգյանի թիմակիցները նեղացրել են: Եթե վարձով տարածք չկա, ո՞վ ա մեղավոր, որ չեն կարում տարածք վերցնեն: Թող գնան թանկ վճարեն, լավ տարածք վերցնեն: Բացառված ա, որ մարդուն պետք լինի վարձակալելու տարածք, չկարողանա գտնել:

– Իսկ հնարավո՞ր է Արտակ Սարգսյանը Ձեր որոշ պայմանավորվածության արդյունքում է շտաբները փակել:

Լավ էլի, Արտակ Սարգսյանի ձայներն էլ, իմ ձայներն էլ ծառայելու են նույն նպատակին:

– Ոչ, Դուք Ձեր ձայների համար եք աշխատում, Արտակ Սարգսյանն՝ իր:

Դուք մի մոռացեք, որ ես Երեւանի պատմության մեջ ամենաշատ ձայն հավաքած պատգամավորն եմ՝ 25 հազար:

– Ու ինչի՞ հաշվին:

Իմ հեղինակության, մարդկության, մարդկային մոտեցման հաշվին: Ես աշխատել եմ վարչական շրջանի ղեկավար եւ լավ եմ աշխատել:

– Իսկ կարելի՞ է իմանալ՝ արտառոց ի՞նչ եք արել:

Այ, որ գաք Դավիթաշեն, բնակիչներին հարցնեք, էն ժամանակ իրանք կասեն, ինչ եմ արել»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս