Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերը Իսրայելին պատկանող անօդաչու թռչող սարք են խոցել, փոխանցում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ հետախուզական Skylark անօդաչու թռչող սարքը խախտել է Սիրիայի օդային տարածքը Էլ-Քունեյթրա նահանգում:
Սարքի կշռել է մոտ 7 կգ:
Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ սիրիական բանակը հրթիռակոծել է իսրայելական ինքնաթիռները:
Նախօրեին Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը խոստացել է շարունակել կանխել «Հեզբոլլահ» շարժմանը զենքի մատակարարումը: