Բաքվում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Լապշինի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինին:

«Մարտի 15-ին դեսպանատան աշխատակիցները հերթական հանդիպումն են անցկացրել ՌԴ քաղաքացի Ա.Վ.Լապշինի հետ, ով պահվում է Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում: Ա.Վ.Լապշինը կալանքի պայմանների հետ կապված բողոք չունի: Նրա առողջական վիճակը բավարար է: Քննությունը շարունակվում է: Նրա փաստաբանի հետ դեսպանատունը մշտական կոնտակտի մեջ է գտնվում»,-ասել է նա:




Լրահոս