2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արդյունքում 850 զոհվածների և ավելի քան 1,5 հազար վիրավորների հարազատները ԱՄՆ դաշնային դատարան Սաուդյան Արաբիայի դեմ հայց են ներկայացրել, փոխանցում է ВВС-ն:
Հայցը պարունակում է վնասի հատուցման մասին պահանջ, սակայն իրավաբանները, ովքեր ներկայացնում են հարազատների շահերը, գումարը չեն նշում:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում են Սաուդյան Արաբիայի մի քանի բարեգործական կազմակերպություններ, որոնց զոհվածների հարազատները մեղավոր են համարում «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալներին ֆինանսավորելու մեջ:
Բացի այդ, փաստաթղթում նշվում են սաուդցի պաշտոնյաների անունները, ովքեր, ենթադրաբար, համագործակցել են ահաբեկչությունը կատարողների հետ:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ հայց ներկայացնելը թույլատրող օրինագծի վրա վետո էր դրել: Նրա խոսքով՝ այն կարող էր տարաձայնությունների հանգեցնել Մերձարևելյան տարածաշրջանում Վաշինգտոնի առանցքային գործընկերոջ հետ: