Ինչպես հայտնի է` նախագահական մեքենան պետք է մի շարք լուրջ «հատկություններ» ունենա, որպեսզի ապահովի երկրի առաջին դեմքի անվտանգությունը:
Հատկապես եթե այդ դեմքը Դոնալդ Թրամփն է:
Երկրի համար մեկ լիմուզինը կոչվում է «Գազան» (անգլերեն՝ Beast):
Այն արտադրողները պնդում են, որ լիմուզինը կարող է դիմակայել նույնիսկ հրթիռի հարվածին: Հարկ է նշել, որ մեքենան ներսից ամբողջությամբ հերմետիկ է և բացվում է միայն մեկ պատուհանը՝ վարորդի կողմից:
Ընդհանուր առմամբ` Սպիտակ տունը ստացել է 12 նման «գազաններ»՝ 15 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ:
Ահա, թե ինչ տեսք ունի աշխարհի ամենաանվտանգ մեքենան: