ԿԳՆ-ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի կրթության զարգացմանն ուղղված ՀՀ նախագծերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-20-ը պաշտոնական այցով գտնվել էՓարիզում: Նախարար Լևոն Մկրտչյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության գծով տեղակալ Քիան Տանգիհետ, որին մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, դեսպանության առաջին քարտուղար ՕլգաԴավթյանը և ԿԳ նախարարի միջազգային համագործակցության գծով խորհրդական Արայիկ Նավոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՄԱԿ-ի կայուն զարգացում 2030» օրակարգի կրթությանը վերաբերող բաղադրիչի` «Կրթություն-2030» հիմնարար փաստաթղթի շրջանակում Հայաստանի կրթության համակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնություններինՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից օժանդակության հեռանկարները: Նշվել է, որ «Կրթություն-2030» հիմնարար փաստաթղթի գործողությունների ծրագրինպատակն է մինչև 2030 թվականն աշխարհում ունենալ հավասարապես մատչելի, ներառական, որակյալ կրթություն բոլորի համար,ներառյալ` շարունակական կրթությունը: Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի` «Կրթություն-2030» հիմնարարփաստաթղթի գործողությունների ծրագրի նպատակներին համահունչ զարգացման առաջնահերթությունները և դրանց իրականացմաննուղղված նախագծերը:

Մասնավորապես նշվել է, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում մշակվելու է բարձրագույնկրթության զարգացման ծրագիրը: Հանրակրթության ոլորտի առաջնահերթություններից ընդգծվել է հեռավար կրթության համակարգիզարգացման, տեխնոլոգիական և մաթեմատիկական կրթության ընդլայնման կարևորությունը:

Քիան Տանգն իր հերթին կարևորել էնախարարի այցը` Հայաստանի կրթության զարգացման առաջնահերթությունները և դրանց աջակցելուն ուղղված նախագծերըքննարկելու, ինչպես նաև կրթության ոլորտի հայաստանյան փորձին ծանոթանալու տեսակետից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենիկրթության գծով տեղակալը պատրաստակամություն է հայտնել օժանդակել կրթության զարգացմանն ու բարեփոխումներին ուղղվածհայաստանյան նախագծերին: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետում իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-իաջակցությամբ սկսված Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման 2017-2030թթ. ռազմավարական ծրագրի մշակումը և սերտորենաշխատել կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիանների` Մոսկվայում տեղակայված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինստիտուտի հետ:




Լրահոս