Վրաստանի արևելյան հատվածում վայրկյանում 32 մետր ուժգնությամբ քամին վնասել է շենքերի տանիքներն ու ծառերը, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին:
Քամին սկսվել է երկուշաբթի օրը երեկոյան և ուժգնացել գիշերը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հաղորդմամբ՝ «թեժ գիծ» հարյուրավոր զանգեր են ստացվել:
«Հարյուրավոր զանգեր ենք ստացել: Տուժածներ չկան: Զանգերը կապված են եղել գովազդային պաստառների, ծառերի, տանիքների վնասման հետ: Զանգեր են ստացվել մասնավորապես Ռուսթավիից, Գորիից, ընդհանուր առմամբ Արևելյան Վրաստանից»,- հայտնել են ՆԳՆ ԱԻ դեպարտամենտում:
Վրաստանի հիդրոմետ ծառայությունում հայտնել են, որ գիշերը քամին փոթորկի է վերածվել:
Չեղյալ են հայտարարվել մի քանի ավիաչվերթեր: