Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը լքել է Կահիրեում զինվորական հոսպիտալն ու վերադարձել Հելիպոլիսի իր տուն, փոխանցում է Youm7-ը՝ հղում անելով Մուբարաքի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին:
Նրան ուղեկցել են որդին՝ Գամալ Մուբարաքն ու կինը՝ Սյուզան Սաբետը հատուկ մեքենայով, փոխանցում է Gazeta-ն:
Ավելի վաղ Եգիպտոսի գլխավոր դատախազը հավանություն էր տվել երկրի նախկին նախագահի ազատ արձակմանը:
Մարտի սկզբին դատարանը Մուբարաքին անմեղ էր ճանաչել 2011թ. ապստամբության ժամանակ ցուցարարների սպանության մեջ: