Այսօր Արմավիրի մարզի Թաիրով գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել: Երևան-Էջմիածին ավտոճանապարհը գյուղացիները փակել և պահանջել են բացել ճանապարհի շրջադարձ, որպեսզի թե՛ Թաիրովի, թե՛ հարակից գյուղերի բնակիչները կարողանան անվտանգ շրջադարձ կատարել։
Խնդրի շուրջ ArmLur.am-ը զրույցեց Արամավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Վերջինիս խոսքով՝ բնակիչները պահանջել են, որ շրջադարձի տեղ բացեն. «Հրավիրել են Երևանի քաղաքապետարանից, գյուղացիների հետ պայմանավորվել են, որ երկու օր հետո հանդիպեն գյուղապետարանում, որպեսզի առաջարկությունները համատեղ քննարկվեն:
Նկարը՝ shamshyan.com-ի: