Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կստուգի «Եվրատեսիլ»-ի Հայաստանի ներկայացուցչին. Արծվիկ Հարությունյանի հարցով «առանձին որոշում» կընդունվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ «Եվրատեսիլ»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանին կստուգի անվտանգության ծառայությունը՝ Ղրիմ այցելելու պատճառով, փոխանցում է Life.ru-ն: Նրա խոսքով՝ Արծվիկ Հարությունյանի հարցով «առանձին որոշում» կընդունվի:

«Չի կարելի Յուլիա Սամոյլովային («Եվրատեսիլ»-ի Ռուսաստանի ներկայացուցիչ) պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նա Ղրիմ է այցելել, իսկ մյուսներին՝ ոչ: Դա անարդար է: Եթե Հայաստանի մասնակիցը ևս ելույթ է ունեցել Ղրիմում, ապա այդ հարցն առանձին կքննարկվի»,-ասել է Գերաշչենկոն:

Գերաշչենկոն ընդգծել է, որ «Եվրատեսիլ»-ի բոլոր մասնակիցները մրցույթից առաջ անվտանգության ծառայության կողմից ստուգում կանցնեն:

Նշենք, որ Արծվիկ Հարությունյանը կմասնակցի Կիևում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին Fly With Me երգով: Երգչուհու ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, երբ նա 5 տարեկան էր: Սովորել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում հոգեբան-լոգոպեդ մասնագիտությամբ:




Լրահոս