ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Շենգավիթի բնակիչներն ահազանգում են. քաղաքապետարանն ապօրինի շինթույլտվությո՞ւն է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը  բազմաթիվ ահազանգեր է ստացել Երևանի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց  35 շենքի բնակիչներից: Բնակիչները բողոքում են, որ 5 տարի առաջ շենքին կից կանաչ գազոնի վրա կառուցվել է ապօրինի կառույց` առանց բնակիչների համաձայնության:

Նշենք, որ կառույցի տերը` Սամվել անունով, անհայտ է բնակիչներին:

ArmLur.am-ի հետ զրույցում վրդովված քաղաքացիները պատմեցին, որ դիմել են թաղապետարան, սակայն ապարդյուն:

«Անցել է արդեն շուրջ 5 տարի, և նորից ուզում են ապօրինի կառուցապատումը շարունակել` տանելով մոտ 6 մետր առաջ: Ժամանակին գործում էր օրենք, որ կանաչ գազոնի վրա չի կարելի որևէ բան շահագործել»,- պատմեց  35 շենքի բնակիչ տիկին Անահիտը:

Բնակիչների խոսքով՝ իրենց իրավունքները ոտնահարված են: Նրանք ստեղծված խնդրի շուրջ դիմել են Երևանի քաղաքապետարան, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել. «Եթե այս հարցը չլուծվի, դիմելու ենք դատարան»:

Մանրամասները՝ AramLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս