«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանն այսօր տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ աջ ստորին վերջույթի դուպլեքս և համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ անցնելու նպատակով։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բանից հայտնում են, որ քրեակատարողական ծառայությունը մարտի 13-ին դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն` կալանավորի համար պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում որոշ հետազոտություններ անցնելու ուղեգիր ստանալու նպատակով: