2017թ. մարտի 5-ից սկսած մեկնարկել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավները:
Առաջադրված կուսակցություններն ու դաշինքներն արդեն տևական ժամանակ է իրազեկող բուկլետներ են բաժանում քաղաքացիներին, որոնք միշտ չէ, որ ուշադրության են արժանանում:
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ քաղաքական ուժերի կողմից բաժանված բուկլետներն ուղղակիորեն հայտնվում են աղբամանների մեջ, գետնին, պատռված և այլ «խոշտանգումների» ենթարկված:
Փաստն այն է, որ քաղաքական ուժերը նշյալ բուկլետների վրա բավականին մեծ գումար են ծախսում: Ծառայում են արդյոք դրանք իրենց նպատակին, թող դատեն իրենք:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարները: