Հանրայինը Եվրատեսիլին Արծվիկի մասնակցության թեմայով որևէ պաշտոնական գրություն չի ստացել Ուկրաինայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ 2017 թվականին Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից Արծվիկ Հարությունյանին կարող են արգելել մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելելու պատճառով: Ուկրաինայի անվտանգության ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն ասել է, որ եթե Հարությունյանը եղել է թերակղզում, ապա նրա մասով առանձին որոշում կկայացվի։

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ Հայաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի է մասնակցում է Եվրատեսիլին: Այժմ էլ ընթանում են այս տարվա մրցույթի նախապատրաստական աշխատանքները: «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս թեմայի վերաբերյալ որեւէ պաշտոնական գրություն չի ստացել»,- ­նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակ Արծվիկը «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթին կներկայանա «Fly with me» երգով:




Լրահոս