Լևոն Տեր-Պետրոսյանը Հ1-ի եթերում շուտով «միջնադարյան պեղումներ» կանի, թե ինչպես պետք է հանձնենք մեր հողերը. Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բլից հարցազրույցը «Ելք» դաշինքի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ:

– Պարոն Միքայելյան, Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998-ից հետո առաջին անգամ Հանրայինի եթերում խոսելու է ներքաղաքաղական հարցերի ու արտաքին մարտահրավերների մասին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հարցեր է բարձրացնելու առաջին նախագահը:

– Իմ կարծիքով Սերժ Սարգսյանին որ հրավիրեցին Մոսկվա, բնական է` ընտրություններից հետո հողեր հանձնելու հարցը պետք է առաջ գա: Հիմա իշխանությունը աջակցության կարիք ունի: Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է վախի մթոնոլորտ սերմանի, հող նախապատրաստի նահանջի:

– Այսի՞նքն: 

– Այսինքն` հիմա կլսենք, որ միջնադարյան «պեղումներով Տեր-Պետրոսյանը նորից կբացատրի ժողովրդին, որ եթե ազատարգված 6 շրջանները չհանձնենք, պատերազմն անխուսափելի է: Իսկ թե ինչի դիմաց են տալիս մեր հայորդիների կյանքի գնով եւ արյամբ ազատագրված հողերը… ընդամենը Սերժ Սարգսյանի աթոռի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համագործակցության հարատևության: Այս տարիների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծականները եղել են բացառապես այդ պահին նրա շահի թելադրանքով` իրական զարգացումներից հեռու: Կյանքը ցույց տվեց, որ միշտ ճակատագրական պահին Լևոն Տեր-Պետրոսյանը խուսափում է անձնական պատասխանատվություն վերցնել:

Թող նա մի անգամ լուրջ հիմավորումներով վերլուծի 2008-ից հետո ինչ քայլեր արեց, որքանով էին արդարացված իր գործողությունները եւ ինչու համաժողովրդական շարժումը մարեց, մարդկանց մեջ հույսը սպանեց:

Այնպես որ, նոր բան չի ասելու Տեր-Պետրոսյանը` էլի հին երգը` ուս ուսի տված: Կեցցե ՀՀԿ-ՀԱԿ դաշինքը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս