ԱԱԾ հարցման արդյունքները տագնապ են առաջացրել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը ներքին օգտագործման համար հարցում է իրականցրել և պարզել, որ եթե ընտրություններն այսօր տեղի ունենան՝ ԱԺ կարող են անցնել ընդամենը երկու ուժ՝ ՀՀԿ-ն 48 տոկոսով և «Ծառուկյան» դաշինքը 46 տոկոսով։ Հարցման արդյունքները տագնապ է առաջացրել առավելապես «Հայկական վերածննդի» նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀՅԴ-ի մոտ։

Այս երկու ուժերը մինչև այս պահը վստահ են եղել, որ իրենց տեղն ապահովված է նոր խորհրդարանում։

Իշխանությունը իսկապես տագնապած է, որովհետև, եթե այս պատկերը կտրուկ չփոխվի, ապա ընտրություններից շատ չանցած կարող է արտախորհրդարանական հանրային գործողությունների մեծ ալիք ի հայտ գալ, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ»:




Լրահոս