«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՕՐՕ դաշինքով Գեղարքունիքում ռեյտինգային թեկնածություն առաջադրած պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում առանց անուններ նշելու հայտնել է, որ ՀՀԿ թեկնածուները նշված ընտրատարածքում իրար «ինադու» ընտրակաշառքի թվերն են բարձրացնում։ «Վազքի մեջ են՝ ով շատ փող տա»,- ասել է նա՝ կատակելով, որ եթե իմանան, թե խոսքն ինչ մեծ գումարների մասին է, բոլոր մարզերից ժողովուրդը կգնա Գեղարքունիքում քվեարկելու․ «Ստավկեքը մեծ են, շատ մեծ»։ Իսկ ՕՐՕ-ն ի՞նչ է հակադրելու ընտրակաշառքին։ «Մեր հույսը ժողովուրդն է, որը խոսք է տվել՝ ընտրակաշառք վերցնի, բայց ձայնը տա մեզ։ Ժողովուրդը հայհոյում է ՀՀԿ-ին․ «Ով ՀՀԿ-ին ձեն տա, ՀՀԿ-ական է»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: