Որոշ ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է  Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Բքի  պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Գորիս – Սիսիան  ճանապարհահատվածում  տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս