Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են հարաբերություններն ու այժմ աշխատում են տարածաշրջանում խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Վաշինգտոնում տպագրության ազգային ակումբում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ռուսաստանի հետ մենք հաղթահարել ենք բոլոր տարաձայնությունները: Այսօր մեր հարաբերությունները վերականգնվել են, և մենք համագործակցում ենք տարածաշրջանային մի շարք հարցերը լուծելու ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն:
Որպես օրինակ նա բերել է Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունները:
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն հավելել է, որ Անկարան շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Ղրիմը: