«Եվրամիությունն այլևս չի կարող ազդել Թուրքիայի վրա». Էրդողանը խոստացել է վերանայել «ֆաշիստական և դաժան» Եվրոպայի հետ հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեից հետո կվերանայի «ֆաշիստական և դաժան» Եվրոպայի հետ հարաբերությունները: Նման հայտարարություն է արել Էրդողանը Անկարայում ցույցի ժամանակ իր ելույթի ընթացքում, փոխանցում է Reuters-ը:

«Եվրոպան, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ. ռասիստական, ֆաշիստական, դաժան Եվրոպան: Հակաիսլամական և հակաթուրքական»,- ասել է Էրդողանը: Նա նշել է, որ հանրաքվեն լավագույն պատասխանը կլինի Եվրոպային:

Էրդողանն ընդգծել է, որ Եվրամիությունն այլևս չի կարող ազդել Թուրքիայի վրա՝ միջպետական միությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության պատրվակով:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցության ղեկավարի տեղակալը հայտարարել էր, որ Էրդողանը Գերմանիայում անցանկալի հյուր է:




Լրահոս