Լապշինի կինը հայտնել է Բաքվի մեկուսարանում ամուսնու ինքնազգացողության վատթարացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի քննչական մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը հայտնել է, որ ամուսնու ինքնազգացողությունը վատացել է, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մարտի 17-ին Սաշան դժգոհել էր, որ իր վիճակը վատացել է: Երեկ մեր զրույցից հետո նրա վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տվել: Բացի գլխացավից, որը վերջին շրջանում նրա «ուղեկիցն» է դարձել, երեկ գիշերը նրա մոտ քթի արնահոսություն է սկսվել»,-ֆեյսբուքի իր էջում գրել է բլոգերի կինը:

Լապշինի կինը հայտնել է նաև, որ այդ մասին նա տեղեկացրել է հյուպատոսությանը, Կարմիր Խաչին, սակայն կասկածում է, որ նրանք անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն:




Լրահոս