Մարտի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Մ. Ս.- ի գրպանում զննությամբ չոր անձեռոցիկի տուփի միջից հայտնաբերել են «ME 40» գրառմամբ, 0,8 գրամ ընդհանուր քաշով դեղահաբի կտոր, իսկ պայուսակի աստառի տակից` բջջային հեռախոսի 2 մարտկոց և 1 լիցքավորիչ:
Առգրավված դեղահաբն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին