![](https://armlur.am/wp-content/uploads/2017/03/4f1e5ea025b63a9052490a913d212e27.jpg)
«Եվրատեսիլ»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի քույրը՝ Շողեր Հարությունյանը, մեկնաբանել է երգչուհուն ստուգելու՝ Ուկրաինայի ՆԳՆ-ի մտադրությունը:
Life.ru-ի հետ զրույցում Շողերը հայտնել է, որ իր քույրը չի այցելել Ղրիմ:
«Նա չի եղել Ղրիմում: Ես նրա հարազատ քույրն եմ և կարող եմ ասել, որ նա Ղրիմ չի մեկնել 100%»,- ասել է Շողերը:
Նա հավելել է, որ իր ընտանիքը ընկերներ և հարազատներ չունի Ղրիմում: Արծվիկը, ինչպես բացատրել է նրա քույրը, այժմ զբաղված է մրցույթին պատրաստվելով և այդ պատճառով չի մեկնաբանել հաղորդագրությունը: