Հողեր՝ կարգավիճակի դիմաց սկզբունքի նախահայրը, գուցե և նախամայրը, Լևոն Տեր-Պետրոսյանն է. Արա Պապյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 1-ի եթերում երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Կազանում պետք է Սերժ Սարգսյանը վերցներ գրիչը Մեդվեդևի ձեռքից և ստորագրեր առաջարկված Մադրիդյան փաստաթուղթը՝ հայտարարելով, որ ասելիք չունի:Նա գաղտնազերծեց, որ ինքը պատրաստ է եղել ստորագրելու առաջարկվող փաստաթուղթը՝ ցույց տալով, որ Ադրբեջանն է հրաժարվում՝ այդպիսով ճնշելով Ալիևին:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքագետ Արա Պապյանի հետ` հասկանլու համար, թե ինչ կոնկրետ մեսիջներ փոխանցեց նա, և դրանք ում են ուղղված:

«Առաջինն ուղղված էր Սերժ Սարգսյանին, Հանրապետական կուսակցությանը առ այն, որ մեզ անցկացրեք խորհրդարան, և մենք ձեզ համար շագանակները կհանենք կրակի միջից, քանի որ աստիճանաբար այն խոստումները, որոնք մեր իշխանությունները տալիս էին տարածքներ կարգավիճակի դիմաց աստիճանաբար այդ խոստումների շուրջ սեխմվում է օղակը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ երկրորդ մեսիջն ուղղված էր Ռուսաստանի Դաշնությանը. «Ռուսաստա′ն ջան, մենք պատրաստ ենք անենք, այն ինչ-որ դու ուզում ես, այլ ուղերձ, ծրագիր` հակամարտության խնդրի լուծման ես չտեսա, քանի որ ամեն ինչ ենթադրությունների, ցանկությունների վրա էր խարիսխված: Հողեր՝ կարգավիճակի դիմաց սկզբունքի նախահայրը, գուցե և նախամայրը, Լևոն Տեր-Պետրոսյանն է»:

Քաղաքագետը նշեց, որ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը  բերում է գրեթե ամեն օր զոհվող զինվորների կյանքը, նա պետք է ընդունի, որ այդ կյանքի վտանգը և այդ մեղքն իր վրա է, քանի որ նա թույլ չտվեց, որպեսզի պատերազմը հաղթական ավարտ ունենա:

«Մյուս հիմնադրույթը՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը որևէ խնդիր չեն լուծում: Լուծում են անհասկանալի միջազգային ուժեր, մասնավորապես՝ Ռուսաստանը, որն իրականությանը չի համապատասխանում»,- հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս