Թրամփի ընկերությունը օրենքի խախտման համար կտուգանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Trump Organization բիզնես կենտրոնը Նյու Յորք քաղաքի օրենքը խախտելու համար կտուգանվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NBC հեռուստաընկերությանը:

Այն խախտել է օրենքը որպես Trump Tower երկնաքերի սեփականատեր, որ գտնվում է մեգապոլիսի 5-րդ ավենյուում:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ կազմակերպության սեփականատերերը պարտավոր են ամեն տարի մինչև սեպտեմբերի 1-ը գրանցում անցնել Նյու Յորքի բնակարանային պահպանության և զարգացման դեպարտամենտում: Այդ օպերացիայի արժեքը կազմում է ընդամենը $13:

Trump Organization-ը օպերացիան չի իրականցրել նախատեսված ժամկետում և այժմ պետք է տուգանվի մոտ $500-ի չափով:

Աշտարակը, որը կառուցվել է 1984թ. և ունի 68 հարկ, մտնում է Նյու Յորքի ամենահայտնի շենքերի ցուցակում:




Լրահոս