ՖՈՏՈ. Մթերքներ, որոնք չի կարելի խառնել ալկոհոլի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ մթերքներ ալկոհոլի հետ համատեղելով ոչ միայն չեն օգնում, այլև, հակառակը, խորացնում են դրա բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա:

Մթերքներ, որոնք չի կարելի խառնել ալկոհոլի հետ:

Ֆասթֆուդ

Անառողջ սնունդը մեծ ծանրաբեռնվածություն ունի լյարդի վրա, իսկ ալկոհոլի հետ համատեղ այդ ծանրաբեռնվածությունը կրկնապատկվում է:

Գազավորված ըմպելիքներ

2013թ. ամերիկացի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ցածր կալորիականությամբ ըմպելիքների հետ ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի ինտոկսիկացիային: Դրա պատճառ կարող է հանդիսանալ շաքարի ավելցուկը:

Չիպսեր

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ռեստորաններում կամ բարերում գարեջրի հետ միշտ տարբեր տեսակի չիպսեր են մատուցում: Պատասխանը պարզ է. դրանք ծարավ են առաջացնում, և, բնականաբար, ավելի շատ խմելու ցանկությունն անխուսափելի է դառնում:

Սուրճ և էներգետիկ ըմպելիքներ

Ալկոհոլը ճնշող ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա, իսկ կոֆեին պարունակող ըմպելիքները խթանում են այդ գործընթացը:

Միզամուղ մթերքներ

Ալկոհոլը միզամուղ է, և այդ իսկ պատճառով արգելվում է այն օգտագործել միզամուղ մթերքների հետ (կոճապղպեղ, լոռամրգի հյութ, բանջարեղեն և մրգեր, ինչպես նաև սուրճ)




Լրահոս