Հաց բերողի մահվան փաստերը փորձում են թաքցնել. փաստաբանների հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

1. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆԴՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ.

Սույն թվականի մարտի 16-ին Գլխավոր դատախազություն ներկայացվել է հաղորդմամբ եւ գործի նախաքննությունը վարող Քննչական կոմիտե (ՔԿ) ներկայացված միջնորդությամբ, ի թիվս բազմաթիվ այլ պահանջների, միաժամանակ ներկայացվել է Արթուր Սարգսյանի իրավահաջորդների հետևյալ միջնորդությունը. «Պահանջում ենք նաև, որպես անհապաղ և առաջնային գործողություն ձևավորել դատաբժշկական փորձագիտական հանձնաժողով, որի կազմում ներգրավվել միջազգային անկախ դատաբժիշկների և այլ անհրաժեշտ փորձագետների, իրականացնել Ա. Սարգսյանի դիակի հերձումը և դատաբժշկական փորձաքննությունը հանձնաժողովի մասնակցությամբ, իրականացնել բոլոր օրգանների և հյուսվածքների հետազոտություն և դրանցից վերցնել փորձանմուշներ՝ հնարավոր այլ փորձաքննություններ, ուսումնասիրություններ և հետազոտություններ նաև այլ (նաև մեր կողմից ներգրավված) փորձագետների կողմից կատարելու նպատակով:»

17/03/2016թ.-ին, ժամը 15:30-ի սահմաններում տուժողի իրավահաջորդ՝ Ա.Սարգսյանի հարցաքննության ընթացքում մեզ հայտնվել է, որ մեր միջնորդությունը, այսինքն՝ դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովում նախաքննության մարմնի կողմից միջազգային փորձագետ ներգրավվելու է, ինչպես եւ մենք էինք պահանջել: Նկատեք, որ, հաշվի առնելով, որ միջազգային կամ օտարերկրյա դատաբժիշկ փորձագետի ներգրավումը աշխատատար, տեւական եւ սահմանափակ ժամանակում առանց պետության գործուն օժանդակության գրեթե անհնար իրականացվող գործընթաց է, ապա մենք հատուկ կերպով ընդգծել, իսկ միջնորդության մասին բանավոր քննարկումներում ՔԿ հետ ամենամանրամասն կերպով ներկայացրել էինք, իսկ նրանք էլ ընդունել, որ միջազգային փորձագետին հրավիրելը եւ ներգրավելը հանձնաժողովում նախաքննության (կամ վարույթն իրականացնող այլ մարմնի) գործը, իսկ այս դեպքում արդեն՝ պարտականությունն է:

Այդ միջնորդությունը բավարերլու մասին քաղաքական բարձր մակարդակով հայտարարություններ էին արվել: Նման հրապարակային հավաստիացումներ կատարվել էին նաեւ իրավապահ մարմինների կողմից:
Բացի այդ, փաստաբան Տ. Եգորյանը ՔԿ հետ այս հարցով աշխատանքային բոլոր քննարկումների ընթացքում բազմիցս նշել էր, իսկ նախաքննության մարմինը ուղակիրոեն ընդունել էր, որ դա պետության պարտականությունն է: Տ. Եգորյանը նաեւ բազմիցս ուշադրութուն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախաքննության մարմինը մեր միջնորդությունը բավարարելու պահից ԱՆՀԱՊԱՂ եւ ԱՆՄԻՋԱՊԵՍ պետք է ձեռնամուխ լիներ այդ որոշման պահանջների կատարմանը՝ միջազգային փորձագետ հրավիրել եւ նրա մասնակցությունը ապահովել դատաբժշկական փորձաքննության ընթացքում՝ հաշվի առնելով հենց իր՝ նախաքննության մարմնի կողմից դիահերձում կատարելու համար անողջամտորեն կարճ ժամանակ տրամադրելու հանգամանքը (քիչ անց այս մասը ավելի մանրամասն կպարզաբանենք):

Ինչեւէ, նման իրավիճակներում այսպիսի գործերում, որտեղ ակնհայտորեն արտահայտված քաղաքական միջամտություն կա իրավապահների գործունեությանը, ՀՀ իրավապահ մարմինների կողմից վճռորոշ ապացույցների հետազոտման հարցում դրսեւորվող արդեն ավանդույթ դարձած նենգ գործելաոճին եւ այն դրսեւորած պաշտոնյաների՝ սույն գործին առնչությանը ծանոթ լինելով, ինչպես նաեւ հաշվի առնելով ՔԿ խոսնակի հրապարակային հայտարարությանը, թե « Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։

Միջնորդությունը բավարարվել է, և ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչված միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը » և հարցաքննության ժամանակ տուժողի իրավահաջորդին հանձնված գրությունը, որով հայտնվում էր որ միջազգային փորձագետներ ներգրավելու մեր միջնորդությունը բավարարվել է և առաջարկվում էր նշված ժամկետում ապահովել մեր կողմից նշված փորձագետների մասնակցությունտ, փաստաբաններ Տ. Եգորյանը եւ Դ. Գյուրջյանը մի քանի այլ գործընկեր փաստաբանների եւ լրագրողների հետ համատեղ անմիջապես ձեռնամուխ են եղել փորձագետներ որոնելու եւ նրանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու գործին՝ որպեսզի վերջին պահին ՔԿ-ն մեզ չկանգնեցներ փաստի առջեւ, թե ի վիճակի չի եղել որեւէ փորձագետ ներգրավելու կամ որ, որւեէ մեկը չի համաձայնվել մասնակցել կամ, որպեսզի չներգրավվեր այնպիսի փորձագետ, որի անկախությունը կասկածահարույց լիներ:

Վերոնշյալի կապակցությամբ մեզ հատկապես անհանգստացրեց այն, որ թեև մենք չէինք նշել ներկայացված միջնորդությամբ որևէ կոնկրետ փորձագետի անուն, բայց նախաքննության մարմինը մեզ առաջարկում էր մեր կողմից նշված փորձագետների մասնակցությունն ապահովել, սա արդեն մեզ հուշում էր մտածված սցենարի մասին: Այս կապակցությամբ ոչ միայն փաստաբանները, փաստորեն պետության փոխարեն, անհապաղ նամակագրություն են սկսել միջազգային եւ օտարերկրյա մի շարք փորձագիտական կենտրոնների եւ փորձագիտական մասնավոր պրակտիկայով զգաղվող փորձագետների հետ, այլ նաեւ մեզ այս հարցում հսկայական աջակցություն դրսեւորած մի լրագրողի կողմից զուգահեռ ապահովվել է նաեւ այդ փորձագետներին վարձատրելու համար գումարի հարցը՝ եթե վերջին պահին հանկարծ բյուրոկրատական քաշքշուքի պատճառով վերջին պահին ՔԿ հայտներ, որ ի վիճակի չէ վճարել փորձագետին անմիջապես (սա, որպես պրակտիկա, փորձագետների կողմից առաջադրվող պահանջ է):

Փաստորեն, 17/03/2017թ. –ից ժամը 16-ից մինչեւ 18/03/2017թ. –ից ժամը 04-ը նամակներ են ուղարկվել եւ հեռախոսային կապի միջոցով փորձել են կապվել կոնտակտներ են հաստատվել Ջորջ Ալիմպեեվիչի (Սերբիա, բժիշկ փորձագետ, CPT անդամ), Անտտի Սաջանտիլաի (Ֆինլանդիա, դատաբժշկակության պրոֆեսոր Հելսինկիի համալսարանում), Օնդեր Օզկալիպցիի (Ժենեվ, դատաբժշկակության դոկտոր, Ստամբուլյան արձանագրության համահեղինակ), Սեմնեբ Քրուր Ֆինցանցիի (Թուրքիա, Դատաբժշկության դոկտոր, պրոֆեսոր, իրավապաշտպան), Դավիդ Գրիգոլիաի (Վրաստան, դատաբժիշկ), Ալեքսանդր Գեջաձեի (Վրաստան, դատաբժշկության դոկտոր, «Վեկտոր» դատաբժշկական անկախ կլինիկայի տնօրեն), Ռուսուդան Բերիաշվիլիի (Վրաստան, դատաբժիշկ)հետ, զուգահեռ ստուգելով նրանց երաշխավորությունները (reference check), հավաստիանալու համար նրանց մասնագիտական ձեռնհասության եւ անկախության մեջ:

Հաշված ժամերի ընթացքում պատասխանել են միայն երկու վրաստանցի փորձագետ, որոնք ի վիճակի են եղել դիահերձմանը ներկայանալ՝ պարոնայք Դավիթ Գրիգոլիան (ոչ ԳՈՆԳՈԼԻԱ, ինչպես ՔԿ եւ իրեն կից լրատվամիջոցները տարածեցին. Դեռ կպարզաբանվի, որ սա հասարակ սխալ չէ) եւ Ալեքսանդր Գեջաձեն:
Պրն Դ. Գրիգոլիան հայտնել է, որ կարող է մասնակցել դիահերձման գործողությանը, իսկ զուգահեռ անկախ լաբորատոր հետազոտությունները ապահովելու և կատարելու հնարավորություններ չունի և փորձաքննության ամբողջ ծավալով մասնակցել չի կարող:

Փոխարենը, Ա. Գեջաձեն հայտնել է, որ ունի մասնագիտական և տեխնիկական բոլոր անհրաժեշտ հնարավորությունները մասնակցել ամբողջ փորձաքննությանը դրա բոլոր փուլերին, այդ թվում նաեւ՝ սեփական լաբորատորիաներում կատարելու զուգահեռ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որոնք կկատարեն նաև տեղական փորձագետները և տալու անկախ փորձագիտական եզրակացություն՝ իր պատասխանատվության տակ վերցնելով նաեւ հյուսվածքների լաբորատոր հետազոտությունների անցկացումը:

Բնականաբար, որեւէ վերապահում չունենալով երկու փորձագետների որակների նկատմամբ, փաստաբանների ընտրությունը կանգնել է Ա. Գեջաձեի թեկնածության վրա, որի հետ 17/03/2017թ.-ի ժամը 22/00-ից մինչեւ 18/03/2017թ.-ի ժամը 04/00-ը ինտենսիվ կերպով վարվել են աշխատանքային քննարկումներ իր Հայաստան ներկայանալու վերաբերյալ, արագ կազմվել են նրա կողմից ծառայություններ մատուցելու պայմանագրերը՝ եթե հանկարծ ՔԿ-ն վերջին պահին տեխնիկական բարդություններ առաջացներ, անմիջապես պայմանավորվածություններ են ձեռք բերվել գումարի ձեռքբերման եւ փորձագետի Հայաստանում գտնվելու աշխատելու մյուս մանրամասների մասին: Պայմանագրային ձեւակերպումների փուլում, արդեն 18/03/2017թ.-ի ժամը 02/30-ին (նշանակված դիահերձումից 10 ժամ առաջ), Ա. Գեջաձեն զանգահարել է Տ. Եգորյանին եւ ասել, որ նոր է նկատել, որ իր անձնագրի վավերականության ժամկետն անցել է եւ խնդիր կարող է ունենալ Հայաստան գալու համար:

2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՔԿ ՓԱՍՏԱՑԻ ՄԵՐԺՈՒՄԸ.

Ալեքսանդր Գեջաձեին չներգրավելը.
18/03/2017թ.-ի ժամը 03-ին, նախականխելով ՔԿ այն հնարավոր պատճառաբանությունը, թե միջազգային կամ օտարերկրյա փորձագետներ հնարավոր չի եղել գտնել, Ա. Սարգսյանի իրավահաջորդների ներկայացուցիչները ՔՊ են ներկայացրել փորձագիտական կենտրոնների եւ անհատ փորձագետների տվյալներ՝ նրանց հետ կապնվելու եւ նրանց Հայաստան՝ Ա Սարգսյանի դիահերձմանը մասնակցելու հաամր հրավիրելու նպատակով:

18/03/2017թ.-ին, ժամը 11-ի սահմաններում (դիահերձման նշանակված ժամից 2 ժամ առաջ), Տ. Եգորյանը տեղեկացել է Քննչական Կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության վարչության (հետայսու՝ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ) պետի տեղակալ Տոնոյանից, որ ՔԿ որեւէ գործողություն չի կատարել որեւէ փորձագետ ներգրավելու հարցում: Ավելին, ՔԿ այս ներկայացուցիչը Տ. Եգորյանին հայտնել է, որ որեւէ փորձագետ հրավիրելն իրատեսական չէ, իսկ փաստաբանները նման պահանջ ներկայացնելով փորձել են ձեւական հիմք ստեղծել՝ նախաքննության օբյեկտիվության դեմ նախապես իմանալով որ որևէ փորձագետ չեն հրավիրելու:

18/03/2017թ.-ին, ՔԿ ՀԿԳ ՔԳՎ Տոնոյանի հետ խոսակցության ին (դիահերձման նշանակված ժամից 2 ժամ առաջ) Տ. Եգոյանը հայտնել է, որ օտարերկրյա փորձագետի մասնակցությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաեւ արդեն հստակ պայմանավորվածություն կա կոնկրետ մեկ փորձագետի՝ պրն. Ա. Գեջաձեյի հետ, որը նախորդ գիշեր հայտնել էր, որ իր անձնագրի ժամկետը լրացած է եղել: Անմիջապես Ա. Տոնոյանին է փոխանցել Ա. Գեջաձեյի տվյալները եւ հեռախոսահամարը եւ խնդրել պետական այլ մարմինների միջոցով ապահովել, որպեսզի Ա. Գեջաձեն կարողանա մուտք գործել Հայաստան առանց տեխնիկական խոչընդոտների եւ մասնակցել դիահերձմանը եւ այլ անհրաժեշտ գործողություններին:

Միաժամանակ, փաստաբաններ Տ. Եգորյանն ու Կ. Գեւորգյանը կապի մեջ են շարունակել մնալ Ա. Գեջաձեյի, հետ: Վերջինս իրենց տեղեկացրել է, որ իր հետ արդեն իսկ կապնվել են Հայաստանի իրավապահներից եւ, որ ինքը մանրամասն տեղեկացրել է անձնագրի հետ կապված խնդրի մասին: Հայաստանցի իրավապահները խոստացել են այդ հարցը վրացական պաշտոնական կողմի հետ իրենք կլուծեն և կապահովեն սահմանի հատումը երկու ուղղություններով էլ, եթե նա համաձայնվի մասնակցել դիահերձմանը: Պետությունն արդեն իսկ ստանձնել էր Ա. Գեջաձեյի ծախսերի կատարումը: Այնուամենայնիվ, բացառելու համար որեւէ թյուրիմացություն որեւէ տեխնիկական հարցի կապակցությամբ, Տ. Եգորյանն ու Կ. Գեւորգյանը պնդել են, որ նույնիսկ եթե պետությունը խնդիրներ հարուցի, ծախսերն ամբողջությամբ կկատարվի տուժողի իրավահաջորդների կողմից (գումարի հարցն արդեն լուծված է եղել):

Միայն ժամը 14:17-14:30-ին (դիահերձման նշանակված ժամն արդեն փաստացի հետաձգվել էր ) Ա. Տոնոյանը տեղեկացրել է Տ. Եգորյանին, իսկ նախապես՝ նաեւ եւ Ա. Գեջաձեյին, որ վերջինս Հայաստան գալը հնարավոր չէր լուծել: Որեւէ բան այդ կապակցությամբ ձեռնարկած լինելու մասին նա որեւէ պարզաբանում չի ներկայացրել, որեւէ բացատրություն չի տրվել:Դավիդ Գրիգոլիային չներգրավելը.

Ա. Գեջաձեյի տվյալների հետ մեկտեղ ՔԿ փոխանցված են լինում նաեւ Դ. Գրիգոլիայի տվյալները: Տ. Եգորյանը հավաստում է ՔԿ-ին, որ եթե նա ներգրավվի, ապա տուժող կողմը որեւէ առարկություն չի ունենա, թեկուզեւ Դ. Գրիգոլիայի մասնակցությունը լինելու է նվազագույն չափով՝ միայն դիահերձմանը մասնակցելու միջոցով (առանց մյուս փուլերին մասնակցության):

Այս ընթացքում տուժող կողմը շարունակել է կապի մեջ մնալ նաեւ Դ. Գրիգոլիայի հետ, որը ժամը 13.25-ին մեզ եւ գրավոր եւ բանավոր հայտնեց, որ իր հետ վերջապես կապվել է հայկական պաշտոնական կողմը և իրենից միայն հետաքրքրվել են, թե արդյոք կարող է մասնակցել փորձաքննությանը, ինչին նա պատասխանել է, որ կարող է մասնակցել առնվազն դիահերձմանը, սակայն ամբողջ փորձաքննությանը չի կարողանա մասնակցել: Իրավապահ մարմիններից Դ. Գրիգոլիային զանգահարած անձը հայտնել էր, որ միայն դիահերձման մասնակցությունը բավարար չէր, այլ անհրաժեշտ էր, որ Դ. Գրիգոլիան մնար որոշ ժամանակ Հայաստանում, որպեսզի մասնակցեր նաեւ փորձաքննության այլ փուլերին: Դ. Գրիգոլիան ասել է, որ կարող է մասնակցել միայն դիահերձմանը, եթե հայկական պաշտոնական կողմը համաձայն է, ապա նա կարող է գալ եւ մասնակցել: Սա մի պայման էր, որի մասին երբեք քննարկում չի եղել տուժող կողմի եւ ՔԿ միջեւ: ՔԿ-ն՝ փորձագետին առաջադրել էր մի անհասկանալի եւ չհամաձայնեցված պայման, որի մասին մենք անխօրոք տեղեկացրել էինք ՔԿ՝ ասելով, որ նա միայն դիահերձմանն է մասնակցելու: Ինչից հետո նրա հետ խոսող պաշտոնյան հայտնել է, որ որ իրենք ԿՄՏԱԾԵՆ ԵՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ կզանգահարեն տեղեկացնելու իրենց որոշման մասին, թե միայն դիահերձմանը մասնակացելու պայմանով համաձայն են արդյոք Դ. Գրիգոլիային ներգրավել, թե՝ ոչ:

Դ. Գրիգոլիային Տ. Եգորյանը ամեն դեպքում խնդրում է հանկարծ չմերժել մասնակցության առաջարկը, եւ որ պետության կողմից որեւէ տեխնիկական խոչընդոտի դեպքում տուժող կողմն իր վրա կվերցնի բոլոր ծախսերը: Միակ պայմանն այն է, որ պետության կողմից վարձված լինելը չի կարող փորձագետի համար առաջացնել այնպիսի պարտավորություններ, որոնք խոչընդոտ կհանդիսանան փորձագիտական կարծիք հայտնելիս օբյեկտիվ եւ անկողմնակալ կարծիք հրապարակելու համար: Մնում է միայն ապահովվի Դ. Գրիգոլիայի մասնակցությունը, որի համար անհրաժեշտ էր հետաձգել դիահերձումը, որի մասին առավոտվանից Տ. Եգորյանը բանակցել է ՔԿ-ի հետ:

Դ. Գրիգոլիան անհանգստություն ուներ հենց այդ ժամկետի հետ կապված, որպեսզի հասցնի հասնել Երեւան: Վերջին խոսակցությունը Դ. Գրիգոլիայի եւ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել 14:30-ի սահմաններում, որի ընթացքում, վերջինս հավաստել է, որ կմասնակցի դիահերձմանը՝ դեռ շարունակելով սպասել ՀՀ պետական պաշտոնական կողմի զանգին՝ դիահերձումը հետաձգելու եւ իրեն հրավիրելու վերաբերյալ:

Մի քանի րոպե անց, ժամը 14.35-ին, Տ. Եգորյանին է զանգահարում Ա. Տոնոյանը եւ հայտնում է, որ Դ. Գրիգոլիան կտրականապետ մերժում է իր մասնակցությունը փորձաքննությանը՝ բացարձակապես այլ բան, քան Դ. Գրիգոլիան մեզ էր ասել: Այնուհետև հայտնում է, որ դիահերձումը սկսվում է մի քանի րոպեից, որի համար անհրաժեշտ էր, որ Տ. Եգորյանը ներկայանար դիահերձարան: Ամփոփենք փորձագետների չներգրավման հարցը.

1. Տուժող կողմը խնդրել էր ներգրավել միջազգային անկախ փորձագետներ՝ հուշելով եւ տրամադրելով նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն, թե որտեղից եւ ում կարելի էր ներգրավել:
2. Տուժող կողմի նվազագույն իրավունքները ապահովելու, ներառյալ նաեւ փորձագետներ ներգրավելու մասին միջնորդությունը բավարարելուց հետո ՔԿ-ն ստանձնելով այդ պարտավորությունը որեւէ միջոց չի ձեռնարկել որեւէ փորձագետի հետ կապ հաստատելու համար:
3. Փոխարենը, տուժող կողմն է սկսել ծայրահեղ կարճ ժամանակահատվածում փորձագետներ ներգրավելու գործը, եւ, պարզելով, որ ՔԿ ամբողջովին ձախողել է միջազգային կամ օտարերկրյա փորձագետ ներգրավելու հարցը, տուժող կողմն առաջարկել է իր կատարած աշխատանքն օգտագործել, իր հետ պայմանավորված փորձագետներին ներգրավել:
4. Տուժող կողմի առաջարկած փորձագետ Ա. Գեջաձեյի անձնագրային չնչին խոչընդոտը չվերացնելով եւ այդ մասին երկար ժամանակ տեղեկատվությունը չտրամադրելու, իսկ Դ. Գրիգոլիայի անունից ակնհայտորեն սուտ տեղեկություններ տարածելով, թե իբր վերջինս հրաժարվել է մասնակցել դիահերձմանը, ՔԿ-ն փաստորեն, քողարկված կերպով մերժել էր քաղաքական եւ իրավապահ մարմինների կողմից տրված հավաստիացումներն առ այն, որ պետությունը անկախ միջազգային/օտարերկրյա փորձագետներ է ներգրավելու դիահերձման եւ փորձաքննության մյուս փուլերում:

3. ԴԻԱՀԵՐՁՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ

ՔԿ դրսեւորած վարքագծից եւ վերը նկարագրած եւ դեռ չնկարագրած բոլոր գործընթացների տրամաբանությունից բխում էր, որ ՔԿ-ն խումբը խնդիր էր հետապնդում բոլոր միջոցներով խոչընդոտել միջազգային կամ օտարերկրյա փորձագետի ներգրավմանը: Սակայն նման խոչընդոտի միակ գործուն մասը պետք է լիներ ժամանակի սահմանափակությունը. այսինքն՝ տեւականորեն որեւէ միջոց չէին ձեռնարկի որեւէ փորձագետ ներգրավելու համար (ինչպես եւ արեցին), ում էլ որ տուժող կողմը հուշի, որ ներգրավեն, ոչ միայն որեւէ գործուն միջոց չեն ձեռնարկի, որ ներգրավեն (ինչպես Ա. Գեջիձեյի դեպքում), այնպես էլ այլ կերպ՝ պարզ ստախոսության միջոցով կհայտարարեն, թե փորձագետը չցանկացավ ներագրավվել (ինչպես՝ Դ. Գրիգոլիայի դեպքում):

Դիահերձման համար ստեղծված արհեստական ցայտնոտային պայմանների մասին, որի դեպքում դիահերձմանը մասնկացելու համար պետությունն ինքն իրեն հաշվված ժամեր էր վերապահել՝ հետագայում այդ պարտականության չկատարելը անհնարինությամբ պատճառաբանելու բարձր հավանականությամբ, Ա. Տոնոյանի հետ բավական հանգամանալից քննարկում է ունեցել Տ. Եգորյանը դեռեւս 18/03/2017թ.-ի վաղ առավոտվանից: Ա. Տոնոյանն իր դժգոհությունն էր հայտնում միջազգային փորձագետներ հրավիրելու մասին մեր միջնորդության վերաբերյալ և համարում էր այն ձևական և այլ նպատակներ հետապնդող, այն պատճառով, որ հնարավոր չէ նման կարճ ժամանակահատվածում (մեկ-երկու օր) փորձագետ հրավիրել, ինչի կապակցությամբ Տ. Եգորյանը հայտնել էր, որ նախ այդ կարճ ժամանակահատվածը դեպքերի գրեթե գերակշիռ մեծամասնության դեպքում են գործում և ամբողջ աշխարհում հենց այդպիսի կարճ ժամանակահատվածներում են իրականացնում մահվանից հետո իրականացվող դիահերձման գործողությանը միջազգային դատաբժիշկ փորձագետների ներգրավումը հասկանալի պատճառներով (մահը դեպքերի գերակշիռ մեծամասնության դեպքում կանխատեսելի չէ):

Մյուս կողմից էլ 48 ժամվա սահմանափակումը դիահերձում կատարելու համար հիմնավոր և օբյեկտիվ չէր, քանի որ փորձագետները լիովին թույլատրելի էին համարում ավելի երկար ժամանակով դիակի պահելը՝ համապատասխան պայմաններում, չվնասելով փոևձաքննության նպատակներին: Այլ խոսքով, տուժող կողմի միջնորդությունը ձեւականորեն էր բավարարված, ՔԿ-ն ի սկզբանե մտադիր չի եղել ապահովել իր իսկ կայացրած որոշման կատարումը:

Վերը նշված բոլոր գործընթացներին զուգահեռաբար, կրկին, հաշվված ժամերի ընթացքում, փաստաբաններն ակտիվ կապի մեջ են շարունակել մնալ այլ միջազգային եւ օտարերկրյա փորձագետների հետ՝ սույն գործով դիահերձման վերաբերյալ տարբեր հարցադրումների, ինչպես նաեւ՝ դիահերձման ընդունելի պայմանների եւ ժամկետների մասին խորհրդակցություններ անցկացնելով՝ բացառելու համար ժամանակի սղության պատճառով դիահերձմանը միջազգային/օտարերկրյա փորձագետ չներգրավելը ժամանակի սղությամբ հիմնավորելու ՔԿ “փաստարկները”: Այս կապակցությամբ ՔԿ անունից Սոնա Տռուզյանն արդեն իսկ հասցրել էր եթերը խցանել իր այն հայտարարություններով, թե դիահերձումը պետք է իրականացվի առավելագույնը 48 ժամվա ընթացքում եւ, որ դրանից հետո տեղի ունեցող պրոցեսները կարող են անհնար դարձնել փորձաքննության անցկացումը:

Քանի որ մենք այս խնդրին մասնագիտական լուծում տալ չէինք կարող, վերը նշված աշխատանքներին զուգահեռաբար այլ փորձագետների հետ քննարկվել էր նաեւ դիահերձումն անցկացնելու ժամկետների հարցը: Ի պատասխան այս հարցի Իսպանիայից՝ Բարսելոնայի իրավական բժշկության և դատաբժշկական գիտությունների գիտությունների ինստիտուտի դատաբժշիկ Սանտիագո Կրեսպոն և Կատալոնիայի իրավական բժշկության և դատաբժշկական գիտությունների գիտությունների ինստիտուտի գլխավոր դատաբժիշկ Խոսեպ Կաստելիան եւ Վրաստանից՝ Ալեքսանդր Գեջաձեն, առնվազն երեք փորձագետ հաստատել էին, որ համապատասխան պայմաններում՝ 0-4 աստիճան ըստ ցելսիուսի, դին կարելի է պահպանել մինչև մեկ շաբաթ տևողությամբ և դա չի հանգեցնի հյուսվածքների այնպիսի քայքայման որն անհնարին կդարձնի լաբորատոր հյուսվածքաբանական/գիսոլոգիական հետազոտությունների արդյունավետ կատարման անհնարինության, (պրն. Ալեքսանդր Գեջաձեն, որն ի դեպ նաեւ հավաստել էր, որ իր լաբորատորիաներում կաորղ է ապահովել հյուսվածքների հետազոտությունը նաեւ այդ պայմաններում մինչեւ յոթ օր դիկաը պահված լինելու դեպքում):

Ժամը 14.35-ին Ա. Տոնոյանից տեղեկանալով, որ, փաստորեն ոչ Դ. Գրիգոլիան եւ ոչ էլ Ա. Գեջաձեն մասնակից չեն դարձվելու դիահերձմանը, փորձագետների՝ դիակը սառեցնելով ողջամիտ ժամանակ ապահովելու հնարավորության մասին տեղեկանալով, փաստաբաններն անմիջապես կապվել են Ա. Սարգսյանի հարազատների հետ՝ նրանց բացատրելով խնդրի էությունը եւ նրանցից դիահերձման հետաձգման համար համաձայնություն խնդրելով (հասկանալի պատճառներով, սա նախ եւ առաջ իրենց որոշելու հարցն էր): Նրանք նույնպես ընդունելի են համարել այդ միջնորդությունը, հաստատելով, որ իրենք կարող են սպասել, իսկ առաջնահերթություն պետք է տրվի գործով քննության արդյունավետությանը:

Ժամը 15:01-ին Տ. Եգորյանը սրա հիման վրա միջնորդություն էր ներկայացրել հետաձգել դիահերձումը և ապահովել բավարարված միջնորդության կատարումը՝ միջազգային փորձագետների մասնակցության ապահովումը: Ա. Տոնոյանը չորս րոպե անց՝ ժամը 15:05-ին հետ է զանգահարել եւ հայտնել, որ այդ միջնորդությունը իրենք չեն բավարարի (առանց պատճառաբանության) և դիահերձումը սկսում են 20 րոպեից:

Ի դեպ, ասյ միջնորդության, ինչպես եւ այլ միջնորդությունների ներկայացման բոլոր ապացույցները, ներառյալ քննիչների կողմից առձեռն ստանալու առկա են տուժող կողմի մոտ: Սա հատուկ ենք նշում՝ մատնանշելով այս հարցում ՔԿ եւ առհասարակ մյու պետական մարմինների բացահայտ կեղծ ու սուտ հայտարարություններն առ այն, որ նման միջնորդությունները չեն ներկայացվել: Ի դեպ, չնչին վստահություն ներշնչող որեւէ իրավապահ կառույցի հետ գործ ունենալիս նման մանրուքների վրա որեւէ պաշտպան կամ այլ փաստաբան պետք է որ ժամանակ չծախսեր, բայց սա մատնանշում ենք տեսանելի դարձնելու համար, որ բավարար չի պետական մարմինների փոխարեն իրենց իսկ ստանձնած պարտավորությունները կատարելու համար մի խումբ մարդիկ լարված մի քանի ուղղություններով յուրաքանչյուրը մի քանի գործընթաց է ապահովում, դեռ այդ ընթածքում պետք է նաեւ մտապահել, որ պաթոլոգիկ ստախոսների հետ գործ ունենալիս միշտ պետք է ապացույց ունենալ, որ ինչ որ բան քննարկել ես հետները:

4. ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ

Դիահերձումը սկսվելու անմիջապես առաջ միջնորդություն էր ներկայացվել թույլատրել տեսանկարահանել Վերոհիշյալից հետո անմիջապես միջնորդություն է ներկայացվում դիահերձումը հետաձգելու մասին միջազգային անկախ փորձագետների մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Այդ միջնորդությունը ուղարկվել ՔԿ-ի և քննիչ Գ.Աղաբաբյանի էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև առձեռն ներկայացվել քննիչ Աղաբաբյանին, սակայն այս միջնորդությունը չի էլ քննարկվել մինչև դիահերձումը սկսելը, ոչ էլ դրա ընթացքում, ոչ էլ առհասարակ այդ օրը, առնվազն մինչև փորձագիտական կենտրոնից հեռանալը: Բացի դրանից ներկայացվել էր ևս մեկ միջնորդություն՝ դատաբժշկական փորձաքննության որոշումը տուժող կողմի հարցերով լրացնելու մասին, որը ևս չի քննարկվել:
Հարկ ենք համարում հատկապես ընդգծել, որ այս բոլոր գործողությունները կարատվել են ՔԿ կողմից ստեղծված արհեստական հապշտապության մթնոլորտում՝ ամենայն հավանականությամբ հույս ունենալով, որ այդ մթնոլորտում մեր կողմից որեւէ փորձագետի հետ պայմանավորվելու հնարավորություն չի լինի եւ մեզ էլ վերջին պահին փաստի առաջ կկանգնեցնեին:
Արթուր Սարգսյանի մահվան գործով դատաբժշկական փորձաքննությունը նոր է սկսվել՝ 18.03.2017թ. դիահերձման գործողությամբ և հիմնական փուլերը (բազմաթիվ և տարաբնույթ լաբորատոր հյուսվածքաբանական և ինֆեկցիոն հետազոտություններ) դեռ առջևում են:

5. ՔԿ ԱՐԱԾՆԵՐԸ ՔՈՂԱՐԿԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀԱՋՈՂ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Դիահերձման ընթացքում (դիահերձումն ավարտվել է ժամը 19-ին, իսկ aysor.am-ի նյութը հրապարակվել է 18.32-ին) արդեն aysor.am կայքը տարածել էր մի նյութ, որում Դ. Գրիգոլիան հայտնել էր, որ. «Ոչ, ես չեմ եկել։ Ես պատրաստ էի մասնակցել։ Ինձ զանգահարեց փաստաբանը ու էլի ինչ-որ մեկը։ Բայց հետո չզանգահարեցին, ես սպասում էի։ Չգիտեմ, ինչ են որոշել, ինչպես են որոշել»: Չենք վիճարկում, թե բառացի նման բան հայտնել էր Դ. Գրիգոլիան, թե՝ ոչ: Նա համենայն դեպս չհիշեց, թե բառացի ինչ է ասել, սակայն ասաց, որ իր ասածից հստակ է եղել, որ նա չի ասել, որ փաստաբանի զանգի էր սպասում:

Բնականաբար «լրագրողը» չէր ճշտել, թե ով պետք է զանգեր Դ. Գրիգոլիային եւ ինչու: Բնականաբար, որովհետեւ սա www.aysor.am կայքն է: Լիներ սա մի շատ թե քիչ իր մասնագիտության նկատմամբ հարգանք ունեցող մեկ այլ խմբագրակազմ ունեցող լրատվամիջոց, առնվազն կճշտեր. «Պարոն Գրիգոլիա, այդ ու՞մ զանգին էիք սպասում»: Բայց այդտեղ արդեն այս լրատվամիջոցի միջամտության իմաստը կվերանար, որովհետեւ կպարզվեր, որ ՔԿ-ն ժամերով այս մարդուն անորոշության մեջ պահելով, վերջում տուժող կողմին ստաբարո կերպով հայտարարել էր, թե նա հրաժարվում է մասնակցել դիահերձմանը, իսկ տուժողի իրավահաջորների ներկայացուցիչներին էլ այլ միջացներ ձեռնարկելու հնարավորություն չթողնելու համար, անմիջապես մերժել էր դիահերձումը հետաձգելու միջնորդությունն ու հայտարարել, որ մի քանի րոպեից այն սկսվում է. ասել կուզի, ուզում ես մասնկացիր, ուզում ես՝ ոչ:

Ավելին, գործի դնելով 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո հանրությանը լայնորեն հայտնի «Սոնա «իրավապահները հրազեն չեն կիրառել» Տռուզյան» տեսակի հատուկ պրոպագանդիստական միջոցները մի քանի օր հանրությանը ներկայացրել են, թե այդ տուժող կողմը, մասնավորապես՝ Տ. Եգորյանն է, որ չի զանգահարել փորձագետին:
Իհարկե, որեւէ ուշադիր ընթարցող այդ նյութի տեքստից նման եզրակացություն չէր անի: Այդպիսի ընդհանուր տպավորություն կարող է ստեղծվել մի քանի գործոնների համակցությամբ, որոնցից ամենակարեւորը նման տեքստեր կարդալուց հետո դատողություններ կատարելիս սեփական ուղեղն արձակուրդ ուղարկելն է: Սրան կարելի է ավելացնել այն հուզական ֆոնը եւ խնդրեմ. հայաստանյան մամուլի կողմից հանրության որոշ՝ փոքրաթիվ հատվածին մանիպուլյացիայի ենթարկելու հերթական փայլուն օպերացիան, որի գագաթնակետն է՝ «Փաստաբանը չզանգեց փորձագետին, որի պատճառով էլ նա չեկավ»: Վերջում էլ մի հատ ավելացնում ես՝ «Ամոթ !» ու քո գործն արել վերաջացրել ես:

Եւս մի կարեւոր հանգամանք: www.aysor.am-ը փորձագետի անվան փոխարեն օգտագործել էր «Դավիթ Գոնգոլիա» անուն-ազգանունը (մեր նշած փորձագետի ունենն է Դավիթ Գրիգոլիա): Իհարկե մենք չենք կարող բացառել «Գրիգոլիա» եւ «Գոնգոլիա» ազգանունների պատահական շփոթը, բայց ուշագրավ է, որ Դավիթ Գոնգոլիա անվանումը սխալմամբ օգատգործվում էր Ա. Տոնոյանի կողմից, որն էլ հետեւանք էր նրան փաստաբան Տ. Եգորյանի ուղարկած մի էլէկտրոնային հաղորդագրության, որտեղ այդ անունը ձեւափոխվել էր ԳՈՆԳՈԼԻԱ-ի: Դատեք ինքներդ, որտեղից www.aysor.am-ի ձեռքին հայտնվեց (1) փարձագետի ունենը, որը առկա է եղել միայն քրեական գործի գաղտնի նյութերում, եւ (2) պատահականորն համընկել է այն անվան ձեւի հետ, ինչպիսին օգտագործում էր կոնկրետ պաշտոնյան, (3) որի կողմից փայլուն կերպով տապալվել է որեւէ միջազգային կամ օտարերկրյա փորձագետների մասնակցությունը դիահերձմանը եւ դրա համար այլ հնարավորությունները բացառվել են (մասնավորապես ժամկետ հետաձգել), եւ (4) եթե դեռ մարդիկ կան, որոնք մտածում են, որ հնարավոր էր պրն. Դ. Գրիգոլիային գտնել «Դավիթ Գոնգոլիա» անվամբ որոնելով (նրա անձնական տվյալները՝ ներառյալ բջջային հեռախոսահամարը):

Այս մանրամասների ներկայացման նպատակն այն է, որ այս գործով դեռ սպասվող նման տեղեկատված մանիպուլյացիաներին չտրվելու համար նայեք, թե ովքեր եւ ինչ տեքստեր են տարածում: Մենք չենք հասցնելու ամեն նման թյուրիմացության անմիջապես պատասխաններ տալ՝ մեր հիմնական աշխատանքի հաշվին:

6. ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Տեսանկարահանում
տեսաձայնագրման և լուսանկարահանման արգելքը բացարձակ կամայական էր և այդ որոշումն ընդունելու իրավունք չունեցող անձի ՔԿ ՀԿԳ ՔԳՎ պետի տեղակալ Տոնոյանի կողմից ընդունված, այն դեպքում երբ ներկա երեք քննիչները՝ Ռ.Մկրտչյան, Գ.Աղաբաբյան, և Մնոյանը, ովքեր ներկայացել են որպես գործով քննչական խմբի անդամներ, որևէ դիրքորոշում չեն արտահայտել ներկայացված միջնորդությունների վերաբերյալ: Ավելին, հիշյալ անձը՝ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ պետի տեղակալ Տոնոյանը բանավոր հայտնեց, որ բացի տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցիչների դիահերձմանը մասնակցելու միջնորդության մյուսները կմերժվեն: Ավելին, հիշյալ անձը՝ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ պետի տեղակալ Տոնոյանը, առհասարակ ղեկավարում էր հիշյալ քննիչներին հրահանգներով, օրինակ՝ հիշյալ միջնորդությունները ընդունելու կամ չընդունելու, դրանց երկրորդ օրինակների վրա ստորագրելու, այս կամ այն արձանագրությունը կազմելու, այս կամ այն փաստը արձանագրելու կամ ոչ հարցերը որոշում էր նա և դրա վերաբերյալ կարգադրություններ էր տալիս քննիչներին, որոնք հնազանդ կատարում էին դրանք, իսկ հարցերի դեպքում դիմում էին պարոն Տոնոյանին, ինքնուրույն որոշումներ կայացնելու փոխարեն:

Տեսնելով, որ Տ.Եգորյանը տեսախցիկ է բերել դիահերձումը տեսանկարահանելու համար, պարոն Տոնոյանը հայտնեց, որ տեսանկարահանել թույլ չի տալիս, ինչի շուրջ որոշ իրավական բանավեճից հետո հայտնեց, որ թույլատրում է միայն լուսանկարահանել, ինչից հետո տեսնելով որ Տ.Եգորյանի մոտ առկա է առանձին լուսանկարահանող տեսախցիկ, հայտնեց, որ թույլատրում է լուսանկարահանել, սակայն ոչ այդ պրոֆեսիոնալ լուսանկարահանող ապարատով, միայն հեռախոսով, այս հարցի շուրջ ևս որոշ բանավեճ ծավալվելուց հետո, նա հայտարարեց, որ ընդհանրապես չի թույլատրում ոչ տեսանկարահանել ոչ լուսանկարահանել: Այդ որոշումները ընդունվում էին պարոն Տոնոյանի կողմից միանձնյա, իսկ քննիչները ուղղակի դիտորդ էին:

Որոշումները ծանոթացման չտրամադրելու մասին.
Մինչ օրս, մեզ ծանոթացման չեն ներկայացվել քրեական գործի հարուցման որոշումը, քննչական խումբ ձևավորելու որոշումը, թեև դրանք պահանջել ենք դեռևս 17.03.2017թ. իրավահաջորդի հարցաքննության ժամանակ: Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տրամադրել են անմիջապես դիահերձումից առաջ, դիահերձարանում: Փաստորեն արձանագրենք.

1. Իրավահաջորդների միջնորդությունը բավարարելու մասին թնդեցրել են բոլոր լրատվամիջոցներով, իսկ քննության ընթացքում տուժողի իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մասին ամենաբարձր մակարդակով տրված հավաստիացումներից հետո դրանք ուղղակիորեն եւ ծրագրված ձեւով խախտել են՝ փորձելով պատասխանատվությունը բարդել միջնորդությունը հարուցած կողմի վրա: Փաստացի, բավարարելով միջազգային անկախ փորձագետ ներգրավելու մասին պահանջը, ոչ միայն ՔԿ-ն որեւէ նման փորձագետ չի ներգրավել, այլ նաեւ դիմել են բոլոր հնարավոր միջոցներին, մասնավորապես՝ արհեստականորեն սահմանափակելով փորձաքննություն անցկացնելու համար ժամկետը, իրենք իրենց համար անհնարինության “հիմնավորում” են ստեղծել հապշտապ դիահերձում կատարելու համար՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների հակառակի մասին բոլոր միջնորդությունները մերժելուց կամ չքննարկելուց հետո էլ, նրանց մեղադրելով պետական գործառույթ չիրականացնելու համար:

2. Բացի այդ, նույնիսկ եթե արհեստականորեն իրենք իրենց համար ստեղծված «հիմնավորում» են ունեցել անկախ միջազգային փորձագետ չներգրավելու համար, ապա ոչ մի տրամաբանություն չի եղել տուժողի իրավահաջորդների ներկայացուցչին արգելել տեսանկարահանել դիահերձման գործընթացը, որը հնարավորություն կտար հետագայում այդ տեսագրությունը ներկայացնել համապատասխան փորձագետներին: Ի դեպ սա նույնպես եղել է բավարարված միջոնորդության պահանջներից մեկը: Իսկ արգելքը որեւէ կերպ չի պատճառաբանվել: Ավելին 17.03.2017թ. ժամը 21-22-ի սահմաններում Տ.Եգորյանը միջազգային փորձագետների հետ բանակցությունների ընթացքում փորձագետների կողմից ներկայացված հարցի կապակցությամբ լրացուցիչ զանգահարել և հաստատում է պահանջել ՔԿ ՀԿԳ ՔԳՎ վարչության պետի տեղակալ Տոնոյանից, որ նրանք չեն խոչընդոտի դիահերձման տեսանկարահանման և լուսանկարահանմանը, քանի որ փորձագետները կարևոր են համարել իրենց կողմից լուսանկարահանելու հանգամանքը: Պարոն Տոնոյանը հավաստիացրեց, որ որևէ խոչընդոտ չի լինի, ավելին այդ հարցին պատասխանելու համար նա ժամանակ խնդրեց խորհրդակցելու համար և լրացուցիչ զանգահարեց:

3. Մենք պահանջել էինք վերցնել եւ մեզ տրամադրել համապատասխան հյուսվածքներից փորձանմուշներ: Այս պահանջը նույնպես հայտարարվել էր, որպես բավարարված, սակայն որեւէ փորձանմուշ չի տրամադրվել՝ առանց որեւէ պատճառաբանության:

4. Ի սկզբանե արդեն սույն քրեական գործի հարուցման դրդապատճառները (հայտնենք, որ չնայած Ա. Սարգսյանի մահվան օրը հաղորդում էր ներկայացվել նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք եւ խոշտանգումներ կիրառելու արդյունքում կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին, սույն քերական գործը հարուցվել է ՔԿ կողմից քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով, ինչը նշանակում է, որ քննությունն իրականացվում է հենց և միայն բժիշկների սխալի ուղղությամբ) եւ այն փաստը, որ սույն գործի նախաքննությունը հանձնարարված է ՔԿ-ին ուղղակի վկայություն է նրա, որ սույն գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավարի եւ իր ենթակայությամբ «Սասնա Ծռեր» խմբի գործը քննող եւ Ա. Սարգսյանի գործին անմիջականորեն առնչություն ունեցող քննիչների, ինչպես նաեւ այդ գործով կալանքի միջնորդությունները բավարարած դատավորների, Ա. Սագսյանի նկատմամբ արգելված վերաբերմունք դրսեւորած ՔԿՀ աշխատակիցների գործողությունների օրինականության վերաբերյալ քննություն չի իրականացվելու (այլապես սույն գործով նախաքննությունը ՔԿ-ի ենթակայություն չէր փոխանցվի): Այլ խոսքով՝ նույնիսկ քաղաքական բարձր մակարդակով հրապարակայնորեն տրված երաշխիքների եւ խոստումների առկայությամբ դրանք ցինիկորեն արդեն իսկ խախտվել են:

Ամփոփելով արդեն իսկ երկու օրվա ընթացքում Արթուր Սարգսյանի գործով քննության ընթացքում հիմնարար խախտումների եւ սույն գործով իրողությունը արդյունավետորեն պարզելուն ուղղված քննության փոխարեն «քրեական դատավարության» շղարշի տակ իրականում քարոզչական նպատակներով գործընթաց իրականացնելով, իրավապահ մարմինները հանձինս ՔԿ-ի եւ գլխավոր դատախազության, ձեռնամուխ են եղել այդ քննության արդյունքները կանխորոշված սցենարին համապատասխանեցնելու համար: Սա հստակորեն ցույց է տալիս, որ սույն գործով նախաքննությունը ակնհայտորեն փորձում է թաքցնել փաստեր, որոնց ի հայտ գալը լուրջ խոչընդոտներ է հարուցելու Ա. Սարգսյանին ծանր առողջական վիճակով եւ առանց բուժօգնության տեւականորեն անօրինական եւ կամայական կալանքի տակ պահած, ինչպես եւ նրանց նման հանձնարարություններ տված բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների համար:




Լրահոս