ՀԿԿ-ն ընտրություններին մասնակցում է քիչ ծախսելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի այս օրերին 140 հազար դրամ է ծախսել՝ 10 հազար հատ նախընտրկան թերթիկ տպագրելու համար, իսկ ահա խորհրդային 50 հատ մեծ եւ 20 հատ փոքր դրոշի եւ 80 հատ վզնոցի համար կուսակցությունը ծախսել է 351 հազար դրամ:

Պաստառների տեղադրման համար էլ ՀԿԿ-ն վճարել է 166 հազար դրամ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Կոմկուսի՝ ԿԸՀ ներկայացրած միջանկյալ հաշվետվությունից: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀԿԿ-ի նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 8 մլն 293 հազար 500 դրամ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կուսակցությունը արդեն իսկ ծախսել է 6 մլն 144 հազար 752 դրամ, իսկ նախընտրական հիմնադրամի մնացորդը այս պահին կազմում է 2 մլն 148 հազար 748  դրամ:




Լրահոս