Բաժնեմասերով թեկնածուն. որքան է Դավիթ Լոքյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակելով խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերի ներկայացումը՝ այս անգամ անդրադառնում է դաշնակցական թեկնածուներին:

Շահույթով թեկնածուն

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որը ՀՅԴ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու է, ունի մեկ բնակարան, մեկ բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության շինություն:

Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 7 մլն 949 հազար դրամը, «Պրոտան» ընկերությունից ստացած 9 մլն դրամի, «Նետրինո»-ից 21 մլն դրամի եւ «Իզոտոպ Դելտա»-ից՝ 9.6 մլն դրամի շահույթը: Նախարար-թեկնածուի դրամական միջոցները կազմում են 4000 դոլար, 2000 եվրո եւ 4.4 մլն դրամ:

Նշենք, որ Լոքյանը «Նետրինո» ընկերությունում ունի 9 տոկոս, «Պրետոն»-ում՝ 4 տոկոս, «Իզոտոպ Դելտա»-ում՝ 5 տոկոս բաժնեմաս:




Լրահոս