Սամվել Բաբայանը ձերբակալվե՞լ է. ինչ են մեկնաբանում մարտական ընկերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ hraparak.am-ը հայտնեց, որ ԱԱԾ կողմից ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Լուրը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել նրա մարտական ընկերների մասին:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ Սամվել Բաբայանի հետ երկու ժամ առաջ է խոսել և նման բանից տեղյակ չէ: Զրուցեցինք նաև «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Գագիկ Մելքոնյանի հետ, ով ևս այդ լուրի մասին տեղեկացել էր լրատվամիջոցներից էր և գալիս է Երևան՝  իսկությունը պարզելու համար:

ՕՐՕ դաշինքի այլ անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, իսկ Սամվել Բաբայանի հեռախոսահամարն էլ անհասանելի է:

Ի դեպ, այսօր «Ժամանակ» օրաթերթը հայտնել է, որ Բաբայանը պատրաստվում է «Սասնա ծռեր»-2 կազմակերպել: Համապատասխանո՞ւմ է սա իրականությանը, հայտնի չէ:

Կարծիքներ կան, որ իշխանությունները իրենց համար լուրջ մրցակից են համարում ՕՐՕ դաշինին, որին սատարում է Սամվել Բաբայանը: Պատճառը նրա հավատարիմ մարդկանց մեծ խումբն է, որը ամեն լուրջ ռեսուրսներ կարող է ձեռք բերել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար:




Լրահոս