Ռեյխստագի լիագումար նիստի ժամանակ կայացել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի երդմնակալության արարողությունը: Նա դարձել է Գերմանիայի 12-րդ նախագահը, փոխանցում է DW-ն:
Քաղաքական գործիչը երդվել է՝ խոստանելով պաշտպանել իր երկրի քաղաքացիների իրավունքներն ու կատարել իր պարտավորությունները: Դրանից հետո նա դիմել է Գերմանիայի օրենսդիր մարմիններին և պատվիրակներին:
Շտայնմայերը հաղթանակ էր տարել փետրվարի 12-ին Դաշնային ժողովում քվեարկության առաջին փուլում: