Ի՞նչ տեղեկություններ ունեն Սամվել Բաբայանի հարազատները կատարվածի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ պաշտոնապես չհաստատված լուրերի համաձայն` այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Մինչ ԱԱԾ-ն լռում է, լրատվամիջոցներով իրարամերժ տեղեկությունները հաջորդում են իրար:

Քիչ առաջ ArmLur.am-ը թղթակիցը եղավ Բաբայանի բնակարանում, որտեղ մեր հարցին` ճի՞շտ են ձերբակալման մասին տեղեկությունները, Բաբայանի դուստրը` Աննան, լացակումած պատասխանեց. «Դեռ ոչինչ չգիտենք: Չգիտենք` որտեղ է»:

Մեր մյուս հարցերին նա հրաժարվեց պատասխանել:

Ի դեպ, Բաբայանի բնակարանի մոտ էին հավաքվել ՕՐՕ դաշինքի մի քանի անդամներ, ովքեր ևս կատարվածի մասին տեղեկություններ չունեին:

Նրանց փոխանցմամբ` ԱԱԾ-ից որևէ մանրամասն ճշտել չի հաջողվում:

Բաբայանի հետ վերջին անգամ զրուցել են երեկ:




Լրահոս