![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/1391517837_pike.jpg)
Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն տուգանվել է: Պատճառն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Բիլբաոյի «Աթլետիկ»-ից կրած պարտությունից հետո մրցավարին քննադատելն է: Պիկեն ստիպված կլինի դրա համար վճարել 3 հազար եվրո տուգանք:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին տեղի ունեցած խաղում «Բարսելոնա»-ն պարտվել էր 1:2 հաշվով, թեև «Աթլետիկը» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստներով: