Armenian text to speach

Թվերը շփոթող փոխոստիկանապետն անհարմար վիճակում է հայտնվել. նրա ենթագիտակցության մեջ մնում է Ժիրայր Սէֆիլյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ՀՀ ոստիկանության պետի՝ թվերը շփոթող տեղակալ Սամվել Հովհաննիսյանը պահնորդական ծառայություն իրականացնող ընկերություններից մեկին լիցենզիա տրամադրելիս անհարմար վիճակում է հայտնվել: Հովհաննիսյանը քննության նման միջոցառում է իրականացրել ու դիմելով պահնորդական ընկերության ներկայացուցիչներին՝ խնդրել է պատասխանել իր հետեւյալ հարցին. «Եթե զինված մարդիկ մտնեն սուպերմարկետ եւ պահանջեն Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը, ապա ինչ կանեք դուք»:

Այլ կերպ ասած՝ փոխոստիկանապետի ենթագիտակցության մեջ շարունակում է մնալ Սէֆիլյանը, եւ որպես օրինակ հենց նրան է մատնանշում: «Ժողովուրդ»-ը փոխոստիկանապետից հետաքրքրվեց, թե ինչու է հենց Ժիրայր Սէֆիլյանի անունը տվել: Սակայն հարցը լսելուն պես Հովհաննիսյանը բացականչեց. «Ինչ Ժիրայր Սէֆիլյան… ես ոչ մի հարցերի չեմ պատասխանում: Պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությանը լիցենզիա ենք միայն տրամադրում: Ես ընդհանրապես հարցեր չեմ տալիս ոչ մեկին»,- ասաց ու կախեց լսափողը: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն այն սպան էր, որ 2015 թվականին ասուլիսի ժամանակ մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց՝ մասնավորապես ասելով «…առավոտյան ժամը 20.00»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս