Նախարարները չարաշահո՞ւմ են վարչական ռեսուրսները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որ ԱԺ ընտրություններում ընդգրկված է ՀՅԴ ցուցակում, մարտի 9-24-ը ներառյալ մեկնել է արձակուրդ: Հատկանշական է փաստը, որ քարոզարշավը տեւելու է մինչեւ մարտի 31-ը, եւ ստացվում է՝ նա քարոզարշավի վերջին շաբաթն, այնուամենայնիվ, լինելու է աշխատանքի, այլ ոչ թե քարոզչության: Մինչդեռ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՅԴ-ական մյուս նախարարները «նախընտրական» արձակուրդ են մեկնել մինչեւ մարտի 31-ը:

Թե ինչպես է Լոքյանն իր աշխատանքային պարտականությունների կատարումը համատեղելու քարոզարշավի հետ, պարզ չէ: Չնայած՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկված նախարարները՝ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը, այս ընթացքում ոչ մի օր չմեկնեցին արձակուրդ ու քարոզարշավը փորձում են անել աշխատանքային օրվա ավարտից հետո. սա պաշտոնապես: Բայց իրականում այս օրերին բոլոր նախարարներն էլ զբաղված են ընտրություններով, պարզապես փորձում են աննկատ անել, որ չդիտվի վարչական ռեսուրսի չարաշահում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս