Քրիստոսի գերեզմանն ու վերևում կառուցված մատուռը կարող են տուժել անկայուն հիմքի պատճառով. պնդում են գիտնականները, ովքեր զբաղվում են գերեզմանի ռեստավրացիայով: Վտանգի մասին ասվում է National Geographic պարբերականի հոդվածում:
Ռադարի օգնությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ գերեզմանն ու տաճարը կանգնած են վաղ կառուցված շինությունների բեկորների վրա:
Բացի այդ, հիմքը լղոզված է տասնյակ տարիների խոնավության ազդեցության պատճառով:
Գիտնականների հաշվարկներով՝ փլուզման ռիսկի վերացման համար անհրաժեշտ կլինի 10 ամիս և 6 միլիոն եվրո: