Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ կներգրավվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացած Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ ներդրումային համաժողովի շրջանակներում Հիդրո Կորպորացիա ընկերությունների խմբի և Estekshaf Investment Company միջև կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման Փոխըմբռնման հուշագիր:

Հիդրոկորպորացիայի հիմնադիր Գրիգոր Առաքելյանի դիտարկմամբ սույն Հուշագիրը հիմք է հանդիսանալու առաջիկայում կողմերի միջև կնքվող համագործակցության պայմանագրի համար:

«Բանակցում ենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամաշտաբ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման շուրջ՝ միքանի փուլերով: Ծրագրերի նպատակն է իրականացնել արտադրողականության ցածր մակարդակ և վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված ՓՀԷԿ-երի արդիականացում»,- նշեց Գ. Առաքելյանը:




Լրահոս