Լոնդոնի կենտրոնում հարձակում իրականացնելու գործով 7 մարդ է ձերբակալվել, փոխանցում է BBC-ն՝ հղում անելով Լոնդոնի ոստիկանությանը:
Թարմացված տվյալների համաձայն՝ ահաբեկչության արդյունքում 5 մարդ է զոհվել, ներառյալ՝ հարձակում գործած անձը: Զոհվածները ոստիկաններ են, ինչպես նաև 40 տարեկան մեկ կին և 50 տարեկան մեկ տղամարդը, որոնց ինքնությունը ոստիկանությունը բացահայտել է:
Հիվանդանոցում 29 վիրավոր է գտնվել, նրանցից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է: