Ռոհանին Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մարտի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել ռուս-իրանական համագործակցության մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն կհատկացվի առևտրա-տնտեսական և ներդրումային կապերին, այդ թվում նաև էներգետիկայի և տրանսպորտային ոլորտներում»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ բանակցությունների արդյունքով մի շարք երկկողմ փաստաթղթեր կստորագրվեն:




Լրահոս