Հաճախորդների օր Beeline-ում. գրասենյակներում բաժանորդների հետ աշխատում է ընկերության անձնակազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ում այսօր հայտարարված է «Հաճախորդի օր», որի շրջանակում ընկերության ղեկավար անձնակազմն, ինչպես նաև տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ (ընդհանուր թվով ավելի քանի հիսուն աշխատակից) ողջ Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակներում ամբողջ օրն անմիջապես շփվում և աշխատում են հաճախորդների հետ:

Միջոցառումն իրականացվում է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում և նպատակ ունի հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա ավելի բարելավել և հնարավորինս պարզ ու հարմար դարձնել Beeline ծառայությունները։ Մասնավորապես, ընկերության ղեկավար անձնակազմը ներկայացնում էր հաճախորդներին Quatro ծառայությունը, որի շրջանակում բաժանորդներին տրամադրվում է օպտիկակական ինտերնետ մինչև 100 Մբ/վ արագությամբ, բջջային անսահմանափակ հեռախոսազանգեր ցանցի ներսում, գերարագ բջջային ինտերնետ և ժամանակակից հեռուստատեսություն:

«Այսօր Beeline–ի աշխատակազմը փորձեց ևս մեկ քայլ ավելի մոտ կանգնել իր բաժանորդներին, աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ անհատապես, լսել նրանց հարցերը և լուծում տալ խնդիրներին: «Հաճախորդի օր»-ը Beeline-ում դա մի շատ արդյունավետ և օգտակար գործիք է, երբ հաճախորդներին ներկայացնում ենք ընթացիկ ծառայությունները և ստանում հետադարձ կապ նրանց առավել հուզող հարցերի առնչությամբ: Հենց այսպիսի միջոցառումների անցկացումն էլ մեզ հնարավորություն է տալիս առաջարկելու էլ ավելի պարզ և հարմար ծառայություններ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ս.թ. մարտի 11-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր FTTB ծառայության նոր բաժանորդները, ովքեր կմիանան Neo Max կամ Quatro Best/Quatro Max սակագնային փաթեթներին կարող են ձեռք բերել Beeline Smart 8 սմարթֆոն 1 դրամով:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 8070 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս