ՖՈՏՈ. Կիևում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևում հրաձգության արդյունքում զոհվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին հայտարարել է Կիևում ՆԳՆ գլխավոր վարչության պետ Անդրեյ Կիրշչենկոն:

«Հրաձգություն է տեղի ունեցել «Պրեմիեր-պալաս» հյուրանոցի մուտքի մոտ: Մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավոր են, վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: Հաստատվել է զոհվածի ինքնությունը: Նա ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովն է»,-ասել է նա:

Նա նաև նշել է, որ ոստիկանությունը դիտարկում է պատվերով սպանության վարկածը:




Լրահոս