Ռուս դեսպանի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. նոր սկանդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս դեսպանի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ քուրդ դիպուկահարի կողմից թուրք զինվորականի սպանության պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեին Մյուֆթյուօղլուին:

Անկարայում հայտարարել են, որ հրադադարի ռեժիմի պահպանման պատասխանատվությունն ընկած  է հենց Ռուսաստանի վրա:

Նախօրեին Սիրիայի տարածքից քուրդ դիպուկահարի կողմից թուրք զինվորական էր ծանր վիրավորում ստացել, հայտնել էր Hurriyet-ը: Զինվորականը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և մահացել  էր:




Լրահոս