Որքան էլ որ տարօրինակ է, գիտնականները դեռևս չեն կարողանում որոշ հարցերի պատասխաններ գտնել:
Միգուցե մի օր մարդկությանը հաջողվի լուծել այդ հանելուկները:
Ինչո՞ւ է բնությունը կնոջը մեծ կուրծք տվել
Կնոջ կուրծքը, ինչպես և կենդանիներինը, կաթով է լցվում միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է կերակրել նորածին երեխաներին: Սակայն կնոջ կուրծքը, ի տարբերություն կենդանիների կրծքի, բավականին մեծ չափսեր ունի: Գիտնականները մշտապես վիճում են, թե ինչի համար է դա անհրաժեշտ:
Մի շարք կենսաբաններ ենթադրում են, որ այն անհրաժեշտ է հակառակ սեռին գրավելու համար: Այն կարծես ազդանշում է, որ կինը կարող է լավ սերունդ ունենալ:
Միևնույն ժամանակ, մարդաբանները կասկածի տակ են դնում այդ ենթադրությունը, քանի որ որոշ մշակույթներում տղամարդիկ գրավիչ չեն համարում կնոջ կուրծքը:
Ինչո՞ւ են կետերը ափ նետվում
Դեռևս Արիստոտելն էր հարց ուղղում, թե ինչու են կետերն ու դելֆինները ափ նետվում:
Այդ հարցով տասնյակ հիպոթեզներ գոյություն ունեն (քամին, արևային փոթորիկները, օվկիանոսի աղտոտումը):
Ինչպե՞ս է Սատուրնի վրա 6 անկյուն ձևավորվում
6 անկյունը բավականին անսովոր մրրիկ է: Չնայած այն բանին, որ գիտնականներին հաջողվել է նման մրրիկ ձևավորել լաբորատորիայում, մինչ այժմ անհասկանալի է, թե ինչու է այդ համակարգն այդքան գեղեցիկ և ամենակարևորը՝ երկար ապրում:
Կարո՞ղ ենք արդյոք երբևէ զրուցել ռոբոտների հետ
Արհեստական ինտելեկտը մշտապես զարգանում է, սակայն կարո՞ղ է այն երբևէ ինքնուրույն և ինքնաբավ դառնալ:
Որտեղի՞ց է առաջացել կյանքը
Կա տեսություն, որի համաձայն՝ կյանքը ծնվել է քիմիական և ֆիզիկական գործընթացների արդյունքում:Դեռևս անհայտ է, թե ինչն է առանձնացնում կենդանին անկենդանից:
Ճի՞շտ է, որ կենդանիները զգում են երկրաշարժը
Նման դեպքեր հայտնի են դեռևս Հին Հունաստանից: Այդ փաստը դեռևս բացատրել չի հաջողվել այն պատճառով, որ այդ փորձարկումն անելը չափազանց բարդ է, չէ որ դրա համար անհրաժեշտ է բնական աղետ ստեղծել:
Մուգ գծեր Մարսի վրա
Մարսն ուսումնասիրող գիտնականները հայտարարում են, որ մուգ գծերը կարող են ձևավորվել ջրի հոսքերի վայրում:
Հաստատվել է, որ մուգ գծերն առաջանում են գարնանը և անհետանում ձմռանը, ապա պատկերը կրկնվում է հաջորդ տարի, ընդ որում, միևնույն վայրում:
Որտեղի՞ց են առաջացել շումերները
Հենց այդ ազգից են իրենց մշակույթը ժառանգել Բաբելոնն ու Ասորեստանը: Այժմ շումերների ծագումն ամենաբարդ գիտական խնդիրներից է: