«Սամվել Բաբայանի ձերբակալման հիմքը, հնարավոր է, «Իգլա»-ի գործով ձերբակալվածների ցուցմունքները եղած լինեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ հրապարակվել է, դրանից կարելի է ենթադրել, որ ձերբակալության միակ հիմքը «Իգլա»-ի գործով բռնված այդ երկու անձանց հաղորդումն է, որը կարծում եմ բավարար չի, որովհետև առաջինը` այդ մարդիկ կարող է զրպարտվեն, երկրորդը` դա կարող է կազմակերպված ինչ-որ բան լինել տարբեր ուժերի կողմից, սկսած իշխանությունից, վերջացած մրցակից ուժերի կողմից, որոնք կարող է մտածեն, որ Սամվել Բաբայանը որևէ դերակատարություն ունի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը, ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով, եթե քաղաքական ենթատեքստ ունենա այս ձերբակալությունը պարզ կլինի առաջիկայում. «Եթե խափանման միջոցը փոխվի, և Սամվել Բաբայանը ազատ արձակվի առանց երկրից բացակայելու իրավունքի, ընդ որում նշանակում է, որ որոշկի գործունեություն կատարելու հնարավորություն կունենա, դա ուրիշ է: Բայց եթե խափանման միջոց ընտրվի կալանավորումը՝ ընտրություններին նախորդող և մի քիչ էլ հաջորդող շրջանում, ապա դա բավարար հիմք կլինի ենթադրելու, որ ձերբակալումը քաղաքական է»:

Պապյանի գնահատմամբ ՝ այս գործը կա′մ դատարան չի հասնի, կա′մ դատարանում պարզապես չի հիմնավորվի:

ArmLur.am-ի այն դիտարկմանը՝ հնարավո՞ր է այս ձերբակալությունները շարունակական լինեն` հաշվի առնելով մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, ըստ որի` առաջիկայում կձերբակալվի նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քաղաքագետն ասաց. «Կարծում եմ` ինչքան մենք մոտենանք ընտրություններին, այնքան վիճակը լարվելու է: Ոչինչ չեմ բացառում, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ազնիվ պայքարի մեջ չունի հնարավորություն լուռ ձայներ հավաքելու»:

Արփինե Թովմասյան




Լրահոս