Դավիթ Բաբայանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Բացի նրանից ձերբակալված է ևս երկու հոգի:

Իրատեսակա՞ն է արդյոք հայտարարությունը: ArmLur.am-ն այս մասին զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Պետք է սպասենք՝ պարզաբանումներին և գործընթացին` առանց, որևէ մարդու  անձնավորելու, կոչումը ներկայացնելու: Եթե կա հիմք այս կամ այն գործընթացի համար, և այդ հիմքի հիման վրա կատարվում է գործողություն, ապա պետք է սպասենք, թե գործընթացն ինչպես է ավարտվում»,- ասաց Բաբայանը:

Վերջինս հույս հայտնեց, որ քննությունն ընթանալու է թափանցիկ, օբեկտիվ:

«Ամեն ինչը ցույցը կտա կատարվելիք գործընթացը: Ես ո՞նց այստեղ նստած ասեմ, նա կարո՞ղ էր նման բան անել, թե՞ ոչ»,- եզրափակեց Բաբայանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս