ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շարմազանովը թող շատ չհրճվի. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տված հարցազրույցում խոսեց Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցի մասին, ինչը հանրության շրջանում, կարծես թե, դժգոհությունների ալիք է բարձրացրել:

Լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին այն հանգամանքին, որ ՀՀ առաջին նախագահի տված հարցազրույցում իշխող կուսակցության մի շարք դիրքորոշումների հանդեպ դրական նախատրամադրվածության տարրեր են նկատվում: Այլ կերպ ասած` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագիրը համընկնում է ՀՀԿ-ի այն դիրքորշմանը, որն իրենից ենթադրում է տարածքների փոխզիջում Ադրբեջանին:

Ի վերջո, արդյոք «Կոնգրես-ՀԺԿ»-ն պատրաստվո՞ւմ է համագործակցել ՀՀԿ-ի հետ:
Լևոն Զուրաբյանը սակայն այս մասով հայտարարեց, որ ստեղծված տպավորությունը սխալ է և «Կոնգրես-ՀԺԿ»-ն, հետամուտ լինելով ՀՀ-ում հետագա խաղաղության հաստատմանը, առաջարկում է մի ծրագիր, որը պատրաստ է իրականացնել ցանկացած իշխանության հետ, այսինքն, այստեղ հարցը ՀՀԿ-ին միանալը չէ:

Լևոն Զուրաբյանը նաև անդրադարձավ Էդուարդ Շարմազանովի արած հայտարարությանը, որից կարելի է ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր խոսքով ճանաչում է Սերժ Սարգսյանի իշխանության լեգիտիմությունը` Շարմազանովին կոչ անելով շատ չհրճվել:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս